close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ ներքին գործիքակազմ կա, որը ԿԲ-ն չի օգտագործում գնաճը զսպելու համար․ Արթուր Խաչատրյան

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2021, 14:52
 Ի՞նչ ներքին գործիքակազմ կա, որը ԿԲ-ն չի օգտագործում գնաճը զսպելու համար․ Արթուր Խաչատրյան

Իհարկե, գովելի են այն մարդիկ, որոնք մնացել են ՀՀ-ում  և պայքարել են ՀՀ-ի համար, այլ ոչ թե, օրինակ, հանգրվանել Լոսում։  Մեզ համար շատ զարմանալի էր Լոսի Քիսոյին պատվի արժանացնելու հանգամանքը, նաև ինձ համար անհասկանալի է  քաղաքական տուրիզմ եզրույթի ներմուծումը մեր քաղաքական բառարան․ ԱԺ-ում այս նախաբանով սկսեց իր ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Երբ ժամանակին խոսվում էր թանկացումների մասին, միշտ հղում էր կատարվում մոնոպոլիաներին, սխալ  տնտեսական քաղաքականությանը։ Հիմա էլ խոսում են թանկացումների մասին, և միանգամից հղում է կատարվում  արտաքին տնտեսական շոկերին ու պատմական գներին։  Պետք չէ խնդիրները պայմանավորել  արտաքին գործոններով»,- ասաց պատգամավորը։

Այնուհետև նշելով, որ ԿԲ-ն, այնուամենայնիվ, տնտեսական աճի՝ իր այլընտրանքային կանխատեսումն է ներկայացնում, նա հարց տվեց․ «Արդյո՞ք  այդ  7 տոկոս  տնտեսական աճն իրատեսական է,  ի՞նչ ներքին գործիքակազմ կա, որը ԿԲ-ն չի օգտագործում  գնաճը զսպելու համար, որ ամեն ինչ չբարդենք մենակ արտաքին աշխարհի վրա,  և արդյո՞ք պետական միջամտությունը բավարար է տնտեսական աճ ապահովելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica