close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինաստանում սկսել են մզկիթներից հանել գմբեթները և քանդել մինարեթները

Աշխարհ

27 Հոկտեմբերի 2021, 14:03
 Չինաստանում սկսել են մզկիթներից հանել գմբեթները և քանդել մինարեթները

ՉԺՀ կառավարությունը սկսել է վարել իսլամական ճարտարապետության զանգվածային «չինականացման» քաղաքականություն։ NPR պարբերականի տվյալներով՝ Չինաստանն ակտիվորեն հեռացնում է մզկիթներից գմբեթները և քանդում մինարեթները։

Մասնավորապես նշվում է, որ վերջերս Սինին քաղաքի 700-ամյա Դոնգուան մզկիթից որոշվել է հեռացնել հսկայական կանաչ գմբեթները։

«Կառավարությունն ասում է, որ ցանկանում է, որ մենք չինականացնենք մեր մզկիթները, որպեսզի դրանք ավելի շատ նմանվեն Պեկինի Տյանանմեն հրապարակին»,- պարբերականին ասել է տեղի բնակիչ Ալին։

NPR-ը գրում է, որ թեև ՉԺՀ-ի պաշտոնական էթնոմշակութային քաղաքականության շրջանակներում երկրի յուրաքանչյուր ազգության տրամադրվում է իր ինքնավարությունը, գործնականում վերջին շրջանում Կոմունիստական կուսակցությունը ակտիվորեն ձուլման և «չինականացման» կուրս է վարում «(կամ «սինիֆիկացում») նահանգի ամբողջ ոչ չինացի բնակչության շրջանում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հյուսիս-արևմուտքում գտնվող մուսուլման փոքրամասնությանը, որոնց շրջանում նախկինում նկատելի էին անջատողական տրամադրություններ։

Այսպես՝  իշխանությունների խնդրանքով Apple-ը վերջերս հեռացրել է չինացի օգտատերերի համար Ղուրանի տեքստով ամենահայտնի հավելվածներից մեկը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica