close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց

Հասարակություն

25 Հոկտեմբերի 2021, 17:19
 «Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է Հայաստանի Հանրապետությունում աշխատող շուրջ 1,202,800 առողջապահության նախարարներին՝ կանանց։

«Հարգելի՛ կանայք, որոշեցի դիմել յուրաքանչյուրիդ խնդրանքով․․․ միշտ ունեցել եմ տեսակետ, որ յուրաքանչյուր տան առողջապահության նախարարը հենց կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։

Այսօր մենք՝ բուժաշխատողներս, ունենք ձեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը։ Գիտենք բոլորս, որ ձեր դերը մեծ է բոլոր ասպարեզներում և հատկապես առողջապահական և բժշկագիտության ոլորտում։

 Խնդրում եմ, օգնեք Սպիտակ Բանակին, հորդորեք ձեր ընտանիքի անդամներին խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և թույլ մի տվեք ոչ մասնագիտական կարծիքները պատվաստումների վերաբերյալ մուտք գործեն ձեր ընտանիքներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մուրադյանը։

Նա կանանց կոչ է արել պահպանեն օջախները տգիտությունից, անառիկ ու առողջ պահեն իրենց ամրոցները և թույլ չտան, որ ստվերը խամրեցնի լույսը․․․

Արմեն Մուրադյանը կանանց առաջարկել է միանալ բժիշկների պայքարին և բացատրել ընտանիքի անդամներին, որ այս պահին Сovid 19-ի դեմ կարող ենք պայքարել միայն պատվաստման միջոցով։

«Հավատացեք, այս պահին այլ զենք պարզապես չունենք։ Ես վստահ եմ, որ եթե դուք միանաք մեզ՝ բժիշկներիս, և սկսենք կռվել միասին, հաստատ կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։ Հիշեք, յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար, հանուն ձեր երեխաների առողջ ապագայի համար, հանուն ձեր սիրելի տղամարդկանց համար․․.հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։

Եվս մեկ անձնական խնդրանք, ձեր ընտանիքի անդամներին սովորեցրեք հարգել գիշեր-ցերեկ անտրտունջ աշխատող բուժաշխատողների գործը․․․ Շնորհակալ կլինեմ, եթե չանտեսեք խնդրանքս․․․

Հ․Գ․ Հայաստանում, 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ, հաշվառված է 20-տարեկանից բարձր 1,202,800 իգական սեռի ներկայացուցիչ», - նշել է Մուրադյանը։

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica