close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը. իրավիճակը շարունակում է մնալ լարված. Առողջապահության նախարարություն

Հասարակություն

25 Հոկտեմբերի 2021, 12:40
 Խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը. իրավիճակը շարունակում է մնալ լարված. Առողջապահության նախարարություն

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված․ հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`

կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք, 

պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

պահել սոցիալական հեռավորություն,

հաճախակի օդափոխել փակ տարածքները։

Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։

«Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ», - նշել են նախարարությունից։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica