close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան Հունաստանի, Եգիպտոսի և Կիպրոսի համատեղ հայտարարությունն անվանել է «թշնամական քաղաքականության դրսևորում»

Աշխարհ

22 Հոկտեմբերի 2021, 17:10
 Թուրքիան Հունաստանի, Եգիպտոսի և Կիպրոսի համատեղ հայտարարությունն անվանել է «թշնամական քաղաքականության դրսևորում»

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հունաստանի, Եգիպտոսի և Կիպրոսի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից հետո տարածված հայտարարությունը Աթենքի և Կիպրոսի հույների «թշնամական քաղաքականության դրսևորումն է Թուրքիայի նկատմամբ»։

Աթենքում ավելի վաղ անցկացված եռակողմ գագաթնաժողովից հետո Հունաստանը, Կիպրոսը և Եգիպտոսը համատեղ դատապարտել էին Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում. գրում է Turkish Minute-ը։

«Մենք համաձայն ենք Թուրքիայի սադրիչ գործելակերպի և ագրեսիվ հռետորաբանության դատապարտմանը։ Ցավոք, Անկարան կարծես թե չի հասկանում ժամանակի թելադրանքը: Թուրքիայի նկրտումները վտանգում են ողջ տարածաշրջանի խաղաղությունը»,- ասվում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի համատեղ հայտարարության մեջ:

Թուրքիայի արտգործնախարարության պատասխան հայտարարության մեջ նշվել է, որ այդ հռչակագիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) հույների և Կիպրոսի հույների թշնամական քաղաքականության դրսևորում։

«Մյուս կողմից՝ Եգիպտոսի մասնակցությունն այս հայտարարությանը վկայում է այն մասին, որ Կահիրեն դեռ չի հասկացել, թե ով կարող է դառնալ իրական գործընկեր, ում հետ կարող է համագործակցել Արևելյան Միջերկրական ծովում»,- ընդգծել են նախարարությունում:

Հիշեցնենք, որ Արևելյան Միջերկրականը Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածության սրման կենտրոնում է անցյալ տարվանից, երբ Անկարան հետազոտական նավ ուղարկեց վիճելի ջրեր: Այս քայլն արվել է այն բանից հետո, երբ 2019 թվականին Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Իտալիան և Պաղեստինը պայմանավորվել են ստեղծել Արևելյան միջերկրածովյան գազային ֆորում առանց Թուրքիայի մասնակցության։ Այնուհետև Եգիպտոսը ծովային համաձայնագիր ստորագրեց Հունաստանի հետ, երբ Թուրքիան մասնատված Լիբիայի թուրքամետ կառավարության հետ ծովային պայմանագիր ստորագրեց` անտեսելով Միջերկրածովյան երկրների իրավունքները:


Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica