close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարգանքի տուրք և խոնարհում. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցները՝ Եռաբլուրում

Հասարակություն

21 Հոկտեմբերի 2021, 22:59
 Հարգանքի տուրք և խոնարհում. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցները՝ Եռաբլուրում

1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի հայ եւ օտարազգի զեկուցաբերները, նախաձեռնող հաստատությունների ներկայացուցիչները, որոնց թվում նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՊՄՀ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը, Վիկտոր Նադեին-Ռաեւսկին (ՌԴ), Էմի Աուստին Հոլմսը (ԱՄՆ), Եղիա Թաշճյանը (Լիբանան), Իոննիս Մազիսը (Հունաստան) եւ այլք, այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Սոսե Մայրիկի, Անդրանիկի, ինչպես նաեւ Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների զոհերի շիրիմներին:

Այցելուներին ներկայացվել են Սոսե Մայրիկի, Անդրանիկի եւ մյուս ֆիդայիների հերոսական անցյալը, Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմներում նահատակված հայորդիների սխրանքները, առանձին դրվագներ՝ Արցախյան գոյապայքարից։

Հիշեցնենք, որ «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին, մեկնարկեց հոկտեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում:

Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհուրդը, «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը: Գիտաժողովին ներկա էին անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ, հետազոտողներ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica