close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՆ-ն հայցվող տեղեկությունները գաղտնի է համարում՝ առանց պատշաճ հիմնավորումների

Քաղաքական

20 Հոկտեմբերի 2021, 14:12
 ՊՆ-ն հայցվող տեղեկությունները գաղտնի է համարում՝ առանց պատշաճ հիմնավորումների

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի  գրասենյակ դիմած զորակոչիկների վերաբերյալ 2020 թ․-ի ընթացքում և 2021-ի առաջին կեսին ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացրած 17 գրություններից միայն 8-ին են ՊՆ-ից ըստ էության պատասխան տվել։ ՀՔԱՎ-ի և զորակոչիկների անունից ներկայացրած գրությունների 41%-ի դեպքում պատասխանները չեն անդրադառնում գրությամբ բարձրաձայնված խնդիրների լուծմանը։

Այս պատկերն է ցույց տալիս Զորակոչիկների և վաղաժամ զորացրված զինծառայողների հետ կապված գործերով ՀՀ իրավասու պետական մարմինների վարքագծի վերաբերյալ ՀՔԱՎ վերլուծությունը։

Առհասարակ Պաշտպանության նախարարությունը տեղեկությունների տրամադրման հարցում ցուցաբերում է գաղտնիության բաձր մակարդակ՝ սակայն ոչ միշտ հիմնավորված։ 

 
 

Ի դեպ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար Պաշտպանության նախարարությունն արժանացավ «Ժանգոտ կողպեքի»։ 

Այս հարցին ՀՔԱՎ-ն անդրադարձել է առանձին վերլուծությամբ՝ ներկայացնելով խնդիրը՝ մարդու իրավունքների և միջազգային իրավական ակտերի համատեքստում։ 

Նշենք, որ իր գործունեության շրջանակներում ՀՔԱՎ-ը ՊՆ-ից պահանջում է տրամադրել գերազանցապես այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են հանրային նշանակություն ունեցող պաշտոնական տեղեկություններին և չեն կարող գաղտնի համարվել։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica