close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Խաչատրյանի ֆիասկոն. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

20 Հոկտեմբերի 2021, 08:39
 Արմեն Խաչատրյանի ֆիասկոն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում, Մեղրիում կրած ծանր պարտությունից հետո այդ ընտրությունների թիվ մեկ պատասխանատու եւ պարտության թիվ մեկ «մեղավոր» պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորը ընկճախտի մեջ է։ Երեկ նա հրաժարվեց մեզ հարցազրույց տալ, խոսել պարտության պատճառների, ապագա անելիքների մասին: Մի քանի ագրեսիվ հայտարարություններից հետո, թե լավ էին արել, որ Գորիսը ոստիկանապատել էին, նա մտավ իր աշխատասենյակ եւ այլեւս դուրս չեկավ։

Մեր տեղեկություններով, Խաչատրյանը կուսակցությունում արդարացել է, թե ինքն ու մարզային թիմն արել են անհնարինը, պարզապես գորիսեցիներն առաջնորդվում են «գողական» բարքերով, բանտը քաղաքի մեջ է, մեկը մյուսի հետ կապի մեջ են, եւ դրա համար էլ Առուշ Առուշանյանը հաղթեց։

Նա ասել է, որ Առուշանյանի կողմնակիցներն ու հարազատները հերթով մտել են բոլորի տները եւ ասել՝ որպեսզի երիտասարդ տղան բերդում չփտի, ձայն տվեք նրան։ Իհարկե, սրանք ընդամենը արդարացումներ են, քանի որ Գյումրիում ու Մեղրիում էլ կալանավորված թեկնածու չկար, բայց Մեղրիում հաղթեց Բագրատ Զաքարյանը` «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։

Նա, ի դեպ, քաղաքում բավականին հարգված, բայցեւ անչափ իշխանասեր անձ է` արտահերթ ընտրությունների ժամանակ աշխատել է «Քաղպայմանագրի» օգտին, ապա խնդրել-համոզել է, որ Մխիթար Զաքարյանի փոխարեն իրեն առաջադրեն քաղաքապետի ԺՊ, սակայն արմենխաչատրյանական թեւը համոզել է Փաշինյանին, թե նա անցողիկ թեկնածու չէ, ուստի ԺՊ է նշանակվել կարատեիստ Արարատ Թումանյանը, որին էլ գրել էին ցուցակի առաջին տեղում եւ պարտվեցին։

Իսկ Բ. Զաքարյանն անշառ ցուցակ է փնտրել, որն ընդդիմադիր չի լինի, եւ ամենահարմարը եղել է Արամ Սարգսյանի կուսակցությունը, որի հետ ոչ մի առնչություն անցյալում չի ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica