close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ-ում փող ու ռեսուրս չեն խնայելու. Ռազմավարությունը կկոշտացնեն. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

20 Հոկտեմբերի 2021, 08:08
 ՔՊ-ում փող ու ռեսուրս չեն խնայելու. Ռազմավարությունը կկոշտացնեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրությունների արդյունքներն իշխանություններին ստիպել են կոշտացնել ռազմավարությունը` չէ՞ որ ՏԻՄ ընտրությունների դեռ երկու փուլ կա։ Մարզային կառույցներին արդեն ասվել է, որ փող ու ռեսուրսներ չխնայեն եւ կրկին քննարկեն որոշ թեկնածուների առաջադրման նպատակահարմարությունը։

Օրինակ՝ Արարատի կառույցում վստահ են, որ Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի առաջադրման դեպքում արդյունքը կլինի այնպես, ինչպես Գյումրիում եւ Գորիսում։ Նույնը Վանաձորի եւ Կապանի դեպքում է: Մյուս կողմից՝ որեւէ հեղինակավոր մարդ չի համաձայնում առաջադրվել ՔՊ ցուցակով։

Մեր տեղեկություններով, մինչ այս պահը Արարատ խոշորացված համայնքում ՔՊ-ն հարմար թեկնածու չի կարողանում գտնել, բոլորը մերժում են, այժմ բանակցում են մարզում հայտնի հեղինակություն Նորիկ (Ձկո) Ղազարյանի քրոջ որդու հետ։ Վազգեն եւ Արամ Սարգսյանների մտերիմ Նորիկ Ղազարյանն Արարատում ունի ցեմենտի գործարան, որը, սակայն, տարիներ ի վեր չի շահագործվում նրա՝ նախկիններին ընդդիմադիր պահվածքի պատճառով։ Բայց նա էլ չի համաձայնում դառնալ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն: Համենայնդեպս մեզ ասացին, որ այս անձինք էլ դեռ չեն ընդունել իշխանության առաջարկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica