close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 19:45
 Հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ

Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանում` հեռուստաաշտարակի մոտ։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica