close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արևմտահայաստանի մասին միշտ պետք է սովորեցնել, թե մենք իրապես բնիկ տերերն ենք այդ երկրի․ Ռիչարդ Հովհաննիսյան

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 16:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արևմտահայաստանի մասին միշտ պետք է սովորեցնել, թե մենք իրապես բնիկ տերերն ենք այդ երկրի․ Ռիչարդ Հովհաննիսյան

Արևմտահայաստանի մասին միշտ պետք է սովորեցնել մեր երիտասարդներին, իմանալ, թե ինչ ունենք սահմանի այն կողմը, թե մենք իրապես բնիկ տերերն ենք այդ երկրի և, ով գիտե, մի օր կարելի է նորից հնարավոր լինի ձեռք բերելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը (ԱՄՆ), որը ՀՀ ԳԱԱ-ում մասնակցում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

«Կարող ենք խոսել, գրել անարդարությունների, պարտադրանքի մասին, բայց իրականապաշտ լինելու համար պետք է ընդունենք, որ այս սահմանները, որ այսօր կան, մենք հնարավորություն չունենք փոխելու»,-ասաց նա։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, նրա գնահատմամբ, տխուր, պարտադրված, դավաճանությամբ ընդունված փաստաթղթեր են՝ գլխավորաբար եվրոպական և ամերիկյան մեծ պետությունների կողմից։

«Նրանք մեծ-մեծ խոստումներ էին տվել հայ ժողովրդին, թե՝ որքան պետք է իրավունք կունենան ինքնավար ապագա ունենալու, խոստանալով տալ միջոցները, չանելով ոչ մեկը և համաձայնելով Քեմալական Թուրքիայի հետ, և նույնպես Ռուսաստանը, որը իր շահերը նայելով և թուրքերի հետ լեզու գտնելով ընդունեց և այդ պարտադրիչ պայմանագիրը»,-ասաց նա։

Ռիչարդ Հովհաննիսյանն ասաց՝ ինքը գիտի պատմությունը, թե ինչպես պետք է դատարաններ գնալ, փաստել, որ սրանք պարտադրված, ոչ օրինավոր պայմանագրեր էին։

Արցախի ինքնորոշման իրավունքը, պատմաբանի համոզմամբ, հնարավոր էր իրացնել մինչև անցյալ տարի։

«Մեր դիվանագիտությունը, դժբախտաբար, շատ թույլ է եղել, մենք 30 տարի ունեինք՝ համոզելու աշխարհին, որ Արցախը տարբեր չէ Կոսովոյից, Հարավային Սուդանից, Արևմտյան Թիմուրից, նույնիսկ Ռուսաստանի աչքով՝ Ղրիմից։ Մենք չկարողացանք ոչ մեկ հառաջադիմություն ունենալ այդ առումով, նույնիսկ այլընտրանքը, որ դավաճանական էր թվում՝ քայլ առ քայլ տալ և ստանալ, այդ էլ չարեցինք, կա՛մ կվախենայինք, կա՛մ ինքնավստահ էինք, բոլորը սուտ խոսեցին մեզ և մերոնք մեզ հետ սուտ խոսեցին կամ այնքան միամիտ էին, որ չէին կարողանում տեսնել իրականությունը»,-ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

«Թանկարժեք» տղան
3 Դեկտեմբերի 2021, 12:48 «Թանկարժեք» տղան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica