close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2021, 17:38
 ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 18-ի դիտարկումն իրականացրել է մայրաքաղաքի 3 վարչական շրջաններում։ Վաղ առավոտից 9 կարգախումբ աշխատել է Կենտրոնում, 4-ական՝ Ավանում և Նոր Նորքում։

 
 

ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ համատեղ, ուսումնասիրել են Կենտրոնով, Ավանով ու Նոր Նորքով ավտոմոբիլային ու տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 260 տրանսպորտային միջոց։ Դիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է 58 խախտում։ Վարչական իրավախախտում կատարած ուղևորափոխադրող ընկերությունների և ուղևորների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։

 

2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ հաշվառման ժամանակավոր վկայականի ժամկետը լրացած լինելու հիմքով։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը կշարունակի ամբողջ օրվա ընթացքում վերոնշյալ վարչական շրջաններում։

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica