close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մսի արտադրության ծավալները նվազել են, գինը՝ բարձրացել. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

16 Հոկտեմբերի 2021, 09:37
 Մսի արտադրության ծավալները նվազել են, գինը՝ բարձրացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ,որ այս տարվա ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մսի արտադրության ծավալները 0.3 տոկոսով նվազել են: Ի դեպ, խոշոր եղջերավոր կենդանիների եւ ոչխարի մսի արտադրության ծավալներն են պակասել. այս տարվա հունվար-օգոստոսին խոզի մսի արտադրության ծավալները ավելացել են 2.4 տոկոսով, իսկ ոչխարինը պակասել է 3 տոկոսով: Պակասել են նաև թռչնամսի արտադրության ծավալները 0.5 տոկոսով: Հայաստանում այս տարվա 8 ամիսներին արտադրվել է 9 մլն 19 հազար 800 տոննա թռչնամիս:

Թռչնաբույծների խոսքերով՝ 2020-ի տարեվերջին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթացը, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Բացի այս, վերջին ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։ Ընդ որում, բարձրացել է եւ ներկրված, եւ արտադրված հավի մսի գինը: Ըստ մասնագետների՝ տեղական հավի միսը թանկացել է, որովհետեւ միաժամանակ բարձրացել են եւ ներմուծվող կերի գինը, եւ գազի, էլեկտրաէներգիայի սակագները»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Աշտարակում մառախուղ է
30 Նոյեմբերի 2021, 23:30 Աշտարակում մառախուղ է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica