close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի Սիրիայում ահաբեկիչների դեմ. Էրդողան

Տարածաշրջան

16 Հոկտեմբերի 2021, 11:02
 Թուրքիան բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի Սիրիայում ահաբեկիչների դեմ. Էրդողան

Առաջիկա ժամանակաշրջանում Սիրիայում պայքարը որակապես նոր մակարդակի կհասնի: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Սիրիայի և Աֆղանստանի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի հարավային սահմանների մոտ YPG-ի (PKK-ի սիրիական թև) «ահաբեկիչների խարդավանքների» նկատմամբ Անկարայի համբերությունը սպառվել է: «Մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք ահաբեկիչների դեմ», - վստահեցրել է թուրք նախագահը:

Անդրադառնալով «Թալիբան» շարժման պատվիրակության` Թուրքիա կատարած այցի արդյունքներին, նա ասել է, որ թալիբները Անկարայում հումանիտար օգնություն տրամադրելու խնդրանք են հայտնել, ինչպես նաև քննարկվել է Աֆղանստանի հետագա զարգացման թեման: «Այս կոչերին համապատասխան, Թուրքիան ամեն հնարավոր օգնություն կտրամադրի աֆղան ժողովրդին», - ասել է Էրդողանը:

Նա հիշեցրել է, որ թուրք զինվորականներն ու մասնագետները նախկինում ապահովել են Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը և կառավարել այն: «Եթե ապագայում հնարավոր լինի պայմանավորվել, Թուրքիան, Քաթարը և Աֆղանստանը կարող են նմանատիպ քայլեր ձեռնարկել», - ասել է Թուրքիայի նախագահը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica