close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանի ճակատին դաջվելու է մամուլի թշնամի դրոշմը․ Աղվան Վարդանյան

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2021, 16:10
 Նիկոլ Փաշինյանի ճակատին դաջվելու է մամուլի թշնամի դրոշմը․ Աղվան Վարդանյան

Երբ թույլ, վախկոտ մարդն իշխանություն է ստանում, տիրապետում է ուժային լծակների, դառնում է հասարակության համար վտանգավոր։ Նման դեպքում հասրակությունը պաշտպանվելու քիչ միջոցներ ունի, հիմնականում իրավական  ճանապարհն  է։ Այս մասին «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«ՍԴ-ի վահեգրիգորյանացումից և դատական համակարգի գագիկջհանգիրյանացումից հետո բնական է, որ  հաջորդ թիրախը լինելու է խոսքի, մամուլի ազատությունը, լրատվամիջոցներն էին դառնալու թիրախ»,- նշեց Վարդանյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ այս իշխանության միակ խնդիրն իր իշխանությունը ձգելն է, և շարունակելու է խոսքի ազատության դեմ արշավը։

«Այս իշխանությունը մեկ անձի իշխանություն է, և  նրա հրահանգով է ամեն բան կատարվում։ Ես համոզված եմ՝ այդ մարդու վզից՝ զրահաբաճկոնից վերև, կախվելու է ժանգոտ կողպեք, իսկ ճակատին դաջվելու է նաև մամուլի թշնամի դրոշմը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica