close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ. ՊԲ

Արցախ

14 Հոկտեմբերի 2021, 23:51
 Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ. ՊԲ

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը:

«Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորվել է 6 զինծառայող. երկուսի վիճակը ծանր է:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica