close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի կողքի օլիգարխներից մեկն ասաց՝ պատկերացնո՞ւմ ես, թշնամու 100 տանկ ոչնչացրեց Շաքարյանը, բա դա մարդ ա՞․․․

Քաղաքական

11 Հոկտեմբերի 2021, 17:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի կողքի օլիգարխներից մեկն ասաց՝ պատկերացնո՞ւմ ես, թշնամու 100 տանկ ոչնչացրեց Շաքարյանը, բա դա մարդ ա՞․․․

Նիկոլ Փաշինյանի կողքի օլիգարխներից մեկն ինձ մի անգամ ասաց՝ պատկերացնո՞ւմ ես, գնդապետ Սերգեյ Շաքարյանը գրեթե 2000 ադրբեջանցի ոչնչացրեց իր գումարտակով, պատկերացնո՞ւմ ես, համարյա 100 տանկ ոչնչացրեց իր զորքով, և ես մտածում էի՝ պիտի հերոսացներ, ասաց՝ «բա դա մարդ ա՞»․․․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այսպիսի վկայություն պատմեց լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ խոսելով Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի գրառման մասին, իբր՝ «Հադրութը գրավվել է բանակի որոշ պաշտոնյաների ու գլխավոր շտաբի բացարձակ անկոպիտենտության արդյունքում»։

«Ասում եմ՝ այսի՞նքն․․․»,-հավելեց նա։

Նաիրի Հոխիկյանը վստահեցրեց, որ եթե Հադրութը պաշտպանված մնար՝ թշնամին չէր կարողանալու հասնել Շուշի, և հենց սրանով էին որոշ մարդկանց խանգարում Հադրութի պաշտպանները։

«Սերգեյ Շաքարյանը  շատ  դեպքերում չէր էլ ենթարկվում քաղաքական իշխանության հրահանգներին՝ նահանջել, նահանջել, նահանջել․․․ չէ՛ր նահանջում»,-ասաց նա։

Զինվորականները կամ Հադրութ-Ֆիզուլի հատվածին լավ ծանոթ մարդիկ լավ կիմանան «9-րդ կմ» հայտնի խաչմերուկը, ասաց նա, այդ հատվածում պարզապես թշնամու «մսաղաց» է տեղի ունեցել, թե ինչպես են մերոնք՝ Սերգեյ Շաքարյանի գլխավորությամբ, պարզապես ջարդել թշնամու զորքին։

«Որից հետո, երբ թշնամին պարզապես չէր կարողանում ավելի մոտենալ, հանկարծ նրանք վերցնում (ո՞ւմ հրահանգով՝ չեմ կարող ասել, ենթադրում եմ՝ Երևանից քաղաքական իշխանության), Շաքարյանին ուղարկում են Մարտունի, որտեղ էլ արդեն հոկտեմբերի կեսերին Սերգեյ Շաքարյանը և Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը կասկածելի հանգամանքներում՝ լավ պաշտպանված բունկերում, ենթարկվեցին թշնամու հարձակման և զոհվեցին»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Հադրութը ամենասկզբում շատ լավ պաշտպանվածություն է ունեցել, վստահեցրեց նա, այդ առումով այդ տղան (Դանիել Իոաննիսյանը-Ա․Բ․) ճիշտ է ասում, որ Հադրութը թշնամին չէր կարող գրավել, եթե որոշում չկայացվեր հանձնելու։ Այդ առումով՝ այո, բայց ո՞ւմ որոշմամբ, ո՞ւմ հրահանգով․․․ ինչքա՜ն մարդ զոհվեց սպայական կազմից, զինվորականությունից, ինչքա՜ն մարդ զոհվեց Հադրութի պաշտպանության համար։

Եվ հանկարծ, անակնկալ կերպով, Հադրութը ուղղակի հանձնվում է, որից հետո արդեն թշնամին մարշով հասնում է մինչև Շուշի։

Նաիրի Հոխիկյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ այս հղումով։

Աննա Բալյան

Արցախի մանուկների համար
9 Դեկտեմբերի 2021, 11:11 Արցախի մանուկների համար

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica