close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Տոնոյանն այն նախարարն է, որ առնչվում է պատմության ամենախայտառակ էջի հետ. Արամ Վարդևանյան

Քաղաքական

11 Հոկտեմբերի 2021, 15:30
 Դավիթ Տոնոյանն այն նախարարն է, որ առնչվում է պատմության ամենախայտառակ էջի հետ. Արամ Վարդևանյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունն   այն մասին, որ Տոնոյանը, տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի, այն չի օգտագործում հանրային տիրույթում, «Հայաստան»  դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը ուղիղ մեսիջ է համարում իշխանությանը, որի հետևանքը, ըստ պատգամավորի, հնարավոր է լինի Վերաքննիչ դատարանում սպասվող նոր որոշումը Տոնոյանի կալանքը որպես խափանման միջոց  վերացնելու մասին, այսինքն՝ սա գործարքի մասին ազդակ է՝ ըստ պատգամավորի:

«Դավիթ Տոնոյանի պաշտպաններն ազդակ են տալիս, որ Վերաքննիչ քրեական դատարանում գործը չմակագրվի, ասենք, Արմեն Դանիելյանին, որ կալանավորումից ազատելու հարց առաջանա»,- ասաց Արամ Վարդեւանյանը՝ համաձայնելով լրագրողի այն դիտարկմանը, որ սա, ըստ էության,  գործարք է իշխանության հետ՝ պատերազմում պարտության առնչությամբ լռելու դիմաց։

«Ես կարծում եմ՝ դեռ ազդակն է: Ժողովրդական լեզվով ասած՝ հիմա դեռ աչքով են տալիս: Ամեն դեպքում՝ մենք խոսում ենք պաշտպանության նախարարի մասին, որը ոչ միայն անորակ զենքի հետ առնչություն ունի՝ ըստ ԱԱԾ-ի, այլեւ ՀՀ անվտանգության եւ պաշտպանության ամենախայտառակ էջի հետ առնչություն ունի»,- եզրափակեց Վարդևանյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica