close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Agile Manifesto»-ի հիմնադիրը՝ Հայաստանում. ի՞նչ է սպասվում հոկտեմբերի 13-15-ը

Մշակույթ

9 Հոկտեմբերի 2021, 11:10
 «Agile Manifesto»-ի հիմնադիրը՝ Հայաստանում. ի՞նչ է սպասվում հոկտեմբերի 13-15-ը

Հոկտեմբերը խոստանում է լինել «թեժ»` հատկապես նախագծերի կառավարման ոլորտում ներգրավված մասնագետների համար: Ինչու՞: Որովհետև ընդամենը երեք օրում` հոկտեմբերի 13-15-ը Երևանում կայանալու է երկու միջոցառում` Նախագծերի կառավարման 3-րդ տարեկան համաժողովը և «FrugAgile Conference»-ը, ինչպես նաև մեկ վարպետաց դաս` «Agile Manifesto»-ի հիմնադիր Արի վան Բեննեկումի մատուցմամբ: Միջոցառումների կազմակերպիչները մանրամասնել են, թե ի՞նչ է սպասվում և ինչով են աննախադեպ կայանալիք միջոցառումները:

Нет описания.

 

«PMI Armenia«-ի հիմնադիր-նախագահի` Թոմաս Մազեջյանի հետ զրույցում պարզեցինք, թե ինչ է սպասվում Նախագծերի կառավարման 3-րդ տարեկան համաժողովի ընթացքում:

 

Нет описания.

«Նախ, նշեմ, որ Նախագծերի կառավարման ինստիտուտն (PMI) աշխարհի առաջատար մասնագիտական ասոցիացիաներից է, որն ավելի քան 50 տարի միավորում է միլիոնավոր մասնագետի: Իսկ ահա հայաստանյան մասնաճյուղը հիմնվել է 2016 թվականին: Մեր առաքելությունն է աջակցել նախագծերի կառավարման մասնագետների աճին և զարգացմանը, ինչին էլ, իր հերթին, որոշ չափով աջակցում է տարեկան համաժողովը: Այս տարի մեր համաժողովի թեման է լինելու «Թվային վերափոխումը»: Հոկտեմբերի 13-ին խոսելու ենք ժամանակի հրամայականի` ճկունության մասին, մրցունակ մնալու և հաճախորդների հետ նոր աշխարհում համագործակցելու գաղտնիքների մասին: Ունենալու ենք իսկապես հնչեղ անուններ` որպես խոսնակներ: Օրինակ, առաջին անգամ Հայաստանում հյուընկալելու ենք «Agile Manifesto»-ի հիմնադիր Արի վան Բեննեկումին, ով կկիսվի անգնահատելի փորձով և կխոսի առաջիկա զարգացումների, ճկունության մասին: Մեզ կմիանա Մարկ Լայնսը, ով PMI-ում «Disciplined Agile»-ի գծով փոխնախագահն է, կունենանք պանելային քննարկում հայաստանյան տնտեսության ամենատարբեր ոլորտների առաջադեմ ներկայացուցիչների հետ, ովքեր կպատմեն, թե ինչ է թվային տրանսֆորմացիան հենց իրենց ոլորտի համար: Նշեմ, որ մասնակցությունը կոնֆերանսին անվճար է, բայց գրանցումով, այնպես որ պետք է շտապել: Եվ այս ամենը մեր լավագույն գործընկեր-հովանավորների շնորհիվ, մասնավորապես «Դիջիթեյն» ընկերության, որը նաև սիրով հյուրընկալելու է միջոցառումն իր հարկի տակ»:

 

Нет описания.

«CREO Project Solutions» ընկերության հիմնադիր Մարիաննա Գալստյանն էլ կիսվեց մեզ հետ հետաքրքիր մանրամասներով.

 

«Բոլորն ու ամենուր խոսում են «Agile»-ից, փորձում են դառնալ ըջայլ, աշխատել ըջայլ, ապրել ըջայլ: Եվ քանի որ մեր կազմակերպության հիմնական ուղղություններից մեկը նաև մասնագիտական զարգացմանն աջակցությունն է ու տարբեր դասընթացների իրականացումը, հասկացանք, որ այժմ կարիք ունենք Հայաստանում այնպիսի խոսնակի հետ հանդիպման, ով իսկապես գիտի, թե ինչ է ըջայլը և գիտի դա ոչ տեսականորեն: Այսպես ծագեց միտքը` հրավիրելու Հայաստան «Agile Manifesto»-ի համահիմնադիր Արի վան Բեննեկումի: Եվ այժմ, ընդամենը մի քանի օրից, մաստեր-կլասի մասնակիցները կստանան աշխարհի առաջատար փորձն ու գիտելիքները` հենց առաջին ձեռքից»։

 

Нет описания.

 

«FrugAgile»-ը ֆրանսիական կոնֆերանս է, որը միավորում է երկրներ, մայրցամաքներ. այս մասին ներկայացրեց Ֆաբրիս Բլոշը` «FrugAgile» կոնֆերանսի նախագահը։

 

«Ֆրանսիան և Հայաստանը միավորում են բազում կապեր, և մենք ցանկանում էինք այս տարի հատկապես, անցյալ տարվա դժվար իրադարձություններից հետո, լինել այստեղ: Կոնֆերասը հիբրիդային է` առցանց և անցանց ֆորմատներով, իսկ անունն ինքնին հուշում է` խոսելու ենք «Agile»-ից, ճկուն լինելու և աշխատելու արվեստից, մեթոդաբանությունից, մտածելակերպից: Հոկտեմբերի 14-ին և 15-ին անցկացվող համաժողովին կհավաքվեն բանախոսներ Հայաստանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և ԱՄՆ-ից: Մենք կկիսվենք խորհուրդներով, լավ փորձով և գաղափարներով: Ամենից շատ ցանկանում ենք մեր միջև ստեղծել մի ցանց, որը կշարունակվի նաև համաժողովի ավարտից հետո»,-եզրափակեց նա։

 

 

 

 

 

 

 

 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica