close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1155 նոր դեպք. մահացել է 22 քաղաքացի

Առողջապահություն

6 Հոկտեմբերի 2021, 11:27
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1155 նոր դեպք. մահացել է 22 քաղաքացի

Հայաստանում հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1155 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 267363 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1770914, վերջին մեկ օրում` 8947 նոր թեստավորում: 

Փաստացի այս պահին բուժվում է 14945 պացիենտ. մեկ օրում նվազել է 752-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 245757 անձ, վերջին մեկ օրում՝ 381 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 5440 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1221 է:

«Թանկարժեք» տղան
3 Դեկտեմբերի 2021, 12:48 «Թանկարժեք» տղան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica