close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տավուշի բերդի պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի

Հասարակություն

27 Սեպտեմբերի 2021, 20:43
 Տավուշի բերդի պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Տավուշում էր՝ ծանոթանալու Տավուշի բերդի պեղումների արդյունքներին և քննարկելու հետագա անելիքները։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այցին մասնակցում էին նաև ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենները, հնագետներ, ճարտարապետներ, ոլորտի այլ մասնագետներ։

Մասնագիտական քննարկման արդյունքում որոշում է կայացվել, որ ձմռանն ընդառաջ անհրաժեշտ է պեղված հատվածները ժամանակավորապես ամրակայել և ծածկել հողով՝ հետագա փլուզումների վտանգը կանխելու համար, իսկ հաջորդ տարվանից պետությունը միջոցներ կհատկացնի շարունակելու պեղումների աշխատանքները՝ զուգահեռաբար կազմելով նաև բերդի ամրակայման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական գտածոները ուսումնասիրությունից և վերականգնումից հետո կհանձնվեն Բերդի երկրագիտական թանգարանին՝ ցուցադրությունը համալրելու նպատակով։

Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաև Տավուշի բերդի հարակից տարածքների ենթակառուցվածքների խնդիրը։

Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica