close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետական համակարգի չգոյության հերթական ցուցիչը. պաշտոնյաները Եռաբլուր են այցելում առանձին–առանձին

Քաղաքական

27 Սեպտեմբերի 2021, 14:20
 Պետական համակարգի չգոյության հերթական ցուցիչը. պաշտոնյաները Եռաբլուր են այցելում առանձին–առանձին

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, սկսվեց Հայաստանի և Արցախի համար ողբերգական պատերազմ, պատերազմ, որը կործանարար հետևանք ունեցավ առաջին հերթին ՀՀ իշխանությունների անփառունակ, տգետ և դավաճանական գործողությունների պատճառով։

44 օրում իշխանությունները ՀՀ-ն ու Արցախը վերածեցին ավերակների, գերեզմանի, սգո վայրերի։ Պատերազմում ունեցանք մոտ 5000 զոհ. նույնիսկ պատերազմից ուղիղ մեկ տարի հետո իշխանությունները թաքցնում են զոհերի իրական թիվը (այսօր Քննչական կոմիտեն հայտնել է 3781 զոհի, 231 զինծառայողի ու 22  քաղաքացիական անձանց անհայտ կորչելու մասին թվերը, որոնք արժանահավատ չեն իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտնած տարբեր թվերի, սառնարաններում և նկուղներում պահվող բազմաթիվ հայորդիների մասունքների առկայության և այլ պատճառներով)։

Եվ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, այդ ողբերգական օրվա առաջին տարելիցին, երբ «պետական այրերը» պետք է այցելեն Եռաբլուր՝ հարգելու հազարավոր նահատակների հիշատակը, իշխանությունները ցույց են տալիս իրենց «փնթիությունը», պետական համակարգի բացակայությունը, անհարգալից վերաբերմունքը զոհերի նկատմամբ։

Առավոտյան պետական ապարատի ղեկավար կազմը որոշում է այցելել Եռաբլուր, սակայն՝ առանձին-առանձին։

Ժամը 7.30-ին բոլորից թաքուն Եռաբլուր է գնում վարչապետի պաշտոնը զբաղեցնող և երկիրը աղետի հասցրած Նիկոլ Փաշինյանը՝ տասնյակ թիկնազորի, ոստիկանների ուղեկցությամբ։

Դրանից հետո առանձին այցելում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Առանձին է Եռաբլուր գնացել նաև երկրի նախագահ Արմեն Սարգսյանը։

Այս ամենը վկայում է պետական համակարգում տիրող «բարդակի», պետության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի մասին: Փաստորեն՝ քաոսն այն աստիճան է խորացել, և Փաշինյանն այն աստիճան է քայքայել պետական համակարգը, որ երկրի համար աղետալի վախճան ունեցած պատերազմի մեկնարկի տարեցիլին անգամ հնարավոր չի եղել համախմբել պետական համակարգի կարևորագույն դեմքերին և, որպես մեկ պետության իշխանություն, այցելել սրբատեղի համարվող Եռաբլուր։

Ցավոք, նման վերաբերմունքի ականատեսն ենք լինում արդեն ոչ առաջին անգամ․ պետական ցանկացած տոնի, տարելիցներին իշխանությունները նույնպիսի անհարգալից մոտեցումներ են ցուցաբերել։

Նյութը՝ Yerkir.am

Ջերմաստիճանը կնվազի
20 Հոկտեմբերի 2021, 08:53 Ջերմաստիճանը կնվազի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica