close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ․ Երթ-մոմավառություն դեպի Եռաբլուր՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհվածների

Հասարակություն

26 Սեպտեմբերի 2021, 18:17
 ՈՒՂԻՂ․ Երթ-մոմավառություն դեպի Եռաբլուր՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհվածների

Եռաբլուր՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհվածների Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկում է «Հայաստան» դաշինքի նախաձեռնած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Այն հարգանքի տուրք է 2020թ․-ի 44-օրյա արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին: Երթ-մոմավառությանը մասնակցում է «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ի դեպ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասել է, որ երթը քաղաքական միջոցառում չէ, այն բաց է մեր հայրենակիցների համար։ Ի․ Սաղաթելյանը ընդգծել է՝ երթի նպատակն է հարգել մեր զոհերի, սուրբ նահատակների հիշատակը եւ ցույց տալ, որ հայ ժողովուրդը համախմբված է, տեր է իր հայրենիքին, տեր է իր պետականությանը, եւ հայրենիքի համար նահատակված հերոսների գործը շարունակող է լինելու:

«Նույնիսկ քաղաքական ելույթ նախատեսված չէ, որովհետեւ այդ օրվա խորհուրդը եւ մեր առջեւ դրված նպատակը այլ է։ Հետեւաբար՝ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, միանալ մեր երթին, մոմավառությանը, հայտնել իրենց զորակցությունը եւ ցույց տալ, որ մեր պետությունը հառնում է, իսկ մեր տղերքի գործը շարունակող կա»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։ Մեր նկարահանող խումբն այս պահին գտնվում է Գարեգին Նժդեհի հրապարակում։

Իրադարձությունների զարգացմանն առաջարկում ենք հետեւել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica