close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ տարի առաջ մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղով պնդում էր, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան

Հասարակություն

26 Սեպտեմբերի 2021, 16:35
 Մեկ տարի առաջ մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղով պնդում էր, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան

Մեկ տարի առաջ այս օրը երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, իսկ իմ նախազգուշացումն ու հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Մեկ տարի առաջ այս օրը երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, իսկ իմ նախազգուշացումն ու հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։

Ես դուրս եկա այդ գերատեսչությունից ու մտախոհ ուղևորվեցի ընտանեկան փոքրիկ հավաքի։ Գլխումս կար երկու վատ տարբերակ. կա՛մ ես չէի տիրապետում իմ մասնագիտությանը (թուրքագիտություն) ու չէի հասկանում իրականությունը, կա՛մ մեկնարկելիք պատերազմում մենք ջախջախվելու էինք։

 

Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով։ Նրանցից ոչ մեկ մինչ օրս չի պատժվել, ավելին՝ նրանք հիմա էլ պատասխանատու են մեր երկրի կառավարման համար՝ ժպիտը դեմքին մեզ ավետելով նոր կորուստների մասին։

Երբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում կառավարման համակարգ, իսկ պատասխանատվություն կրելը լինելու է վարքականոնի առանցքային կետը, որովհետև դա է հակաՀայաստանի կործանման և #հավերժականՀայաստանի փրկության ճանապարհը»,- գրել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica