close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթ՝ Նորաբաց համայնքում

Հասարակություն

25 Սեպտեմբերի 2021, 14:14
 Մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթ՝  Նորաբաց համայնքում

Այսօր` սեպտեմբերի 23-ին, Արարատի մարզի Նորաբաց համայնքում անցկացվեց «Ձնծաղիկ» մսուր- մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի քննությունը։ Մրցույթի մասնակիցները` Անի Օհանյանն ու Աշխեն Հարությունյանը, նախ հաղթահարեցին գրավոր հարցաշարի փուլը։

-Մրցույթի մասնակիցներին տրված է 50 հարցից բաղկացած հարցաշար։ Երկու մասնակիցն էլ նախապես չեն ունեցել հարցաշարը, սակայն ծանոթ էին, թե ինչ բնույթի հարցեր էին լինելու զետեղված, - նշեց հանձնաժողովի նախագահ՝ Գալուստ Գալստյանը։ Թեւ մասնակիցներից մեկը կրթություն ստացել է Անանիա Շիրակացի համալսարանում, բայց ըստ հանձնաժողովի անդամի` դրանում արտառոց ոչինչ չկա, քանի որ համալսարանն ունի պետական հավատարմագիր։ Մրցույթի սկզբում թափուր հաստիքի համար պայքարողները նշեցին, որ կողմնապահություն չեն նկատել, իսկ հարցաշարի մոտավոր բովանդակությունը ձեռք են բերել համացանցից։ Երկրորդ` բանավոր փուլում, մասնակիցներից յուրաքանչյուրը պատասխանեց հինգ հիմնական եւ երկու լրացուցիչ հարցերի։

-Հանձնաժողովի հարցին, թե ինչ կփոխեն մանկապարտեզում` տնօրեն ընտրվելու դեպքում, Անի Օհանյանը խոստացավ անվճար հիմունքներով դասավանդել անգլերեն, իսկ Աշխեն Հարությունյանը նշեց, որ ինչպես ընտանիքում, այնպես էլ աշխատանքի վայրում կարեւորում է սերն ու առողջ մթնոլորտը, հավելեց նաեւ, որ անչափ սիրում է երեխաներին եւ նրանց հետ աշխատելը։ Վերջում հանձնաժողովի անդամները անանուն քվեարկություն կատարեցին։

Արդյունքում «Ձնծաղիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն դարձավ Անի Օհանյանը։ Աշխեն Հարությունյանը, չընդունելով մրցույթի արդյունքները, խոստացավ բողոքարկել այն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica