close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի համերաշխություն գործընկերոջը՝ Արմեն Ռուստամյանն ու Հայկ Մամիջանյանը հրաժարվել են մեկնել Ստրասբուրգ

Քաղաքական

25 Սեպտեմբերի 2021, 13:42
 Ի համերաշխություն գործընկերոջը՝ Արմեն Ռուստամյանն ու Հայկ Մամիջանյանը հրաժարվել են մեկնել Ստրասբուրգ
Երեկ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի դիմումը եւ փաստացի խոչընդոտել Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամի մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին։

Ավելի ուշ պարզվեց, որ, ի համերաշխություն իրենց գործընկերոջը, Ստրասբուրգ մեկնելուց հրաժարվել են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Մեր այս քայլը յուրօրինակ բողոքի ձև է և իշխանություններին ուղղված հստակ ազդակ։ Չունենալով պետության և պետականության հանդեպ տարրական հարգանք՝ իրենք պարզապես չեն հասկանում կամ գիտակցում, որ իրենց այդպիսի ճղճիմ քայլերով ոչ թե ընդդիմությանն են վնասում, այլ պետության միջազգային հեղինակությունն են թուլացնում և հերթական անգամ ցածրացնում մեր երկիրը օտարի առջև։ Սա իրենք պետք է մի օր ընկալեն, եթե իհարկե, ի վիճակի են. մեկնաբանելով իր քայլը՝ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր բոյկոտի մասին հայտարարել էր նաև Հայկ Մամիջանյանը։ «Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրի շահերի պաշտպանությունը միջազգային հարթակներում վեր է իշխանության ճղճիմ ներքաղաքական խաղերից՝ ԵԽԽՎ լիագումար նիստին կմասնակցեմ առցանց։

Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ. արդեն երկու անգամ ՀՀ Ազգային Ժողովի Ռուսաստանի Դաշնություն մեկնող պատվիրակությունների կազմում նույն պատճառաբանությամբ չի ներգրավվում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր։
Մենք միշտ էլ տարբերակ կգտնենք ազգային օրակարգը և պետական շահերը արտերկրում պաշտպանելու համար՝ հաստատ ձեր առաջնորդի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած անատամ ելույթի հույսին չենք թողնի հայրենիքը»,- հայտարարել էր նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica