close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախյան պատերազմի տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը երկրի ԱԳՆ֊ում հանրագիր է հանձնել Արևելյան Եվրոպայի բաժնի պատասխանատուներ Շառլոթե վան Բաքին և Իրենե Կրախտին

Հասարակություն

25 Սեպտեմբերի 2021, 12:19
 Արցախյան պատերազմի տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը երկրի ԱԳՆ֊ում հանրագիր է  հանձնել Արևելյան Եվրոպայի բաժնի պատասխանատուներ Շառլոթե վան Բաքին և Իրենե Կրախտին

Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը այսօր երկրի արտգործնախարարությունում հանրագիր հանձնեց Արևելյան Եվրոպայի բաժնի պատասխանատուներ Շառլոթե վան Բաքին և Իրենե Կրախտին։ Հայ Դատի հանձնախումբը ներկայացնում էին Մասիս Աբրահամյանը և Նուբար Վարդանյանը։

Բովանդակային զրույցի ընթացքում քննարկվեցին Արցախում այսօր տիրող իրավիճակը, Նիդերլանդների խորհրդարանի հայանպաստ որոշումները և կառավարության արտաքին քաղաքականությունը։ Երկուստեք բարձր գնահատվեց նման հանդիպումների կարևորությունը՝ տեղեկությունների փոխանցման և հարաբերությունների զարգացման համար։

Տիկին Բաքը վստահեցրեց, որ Նիդերլանդները շարունակելու են հնարավոր բոլոր միջոցները ներդնել Արցախի հիմնահարցի լուծման համար, ինչպես նաև Հայաստանի և Արցախի զարգացմանը հարատև աջակցություն ցուցաբերելու գործում։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica