close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքներում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ

Հասարակություն

24 Սեպտեմբերի 2021, 12:41
 Քաղաքներում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ

Քաղաքային բնակավայրերի սահմաններում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ, պահանջ կսահմանվի ծառերի հատման դեպքում ծառապատել տվյալ հողամասը:

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Երկար տարիներ բազմաթիվ խնդիրների պատճառ հանդիսացած օրենսդրական բացը վերջնականապես լուծում կստանա։ Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման նախագիծը։

Քաղաքական կամքի դրսևորման արդյունքում ոլորտում օրինականություն հաստատելու հաստատակամ մտադրությամբ գնում ենք խնդրի հանգուցալուծման։

- Մինչև այսօր համայնքներում սեփականության իրավունքով ձեռք բերված հողերի վրա ծառահատումների նկատմամբ վերահսկողություն սահմանելը որևէ գերատեսչության լիազորության սահմանում չի եղել, գործընթացը թողնված է եղել բացառապես սեփականատիրոջ հայեցողությանը։

Այս նախագծով Շրջակա միջավայրի նախարարությունը, որպես լիազոր մարմին, փորձում է կարգավորել դաշտը։

- Նախագծով նախատեսվում է սահմանել պահանջ այն մասին, որ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից (պետական, համայնքային, մասնավոր) ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ և դրա շրջանակներում նշվում են դեպքերը՝ ինչպես թույլտվության անհրաժեշտության, այնպես էլ դրա անհրաժեշտ չլինելու վերաբերյալ։

- Բացի վերոնշյալից՝ նախագծով պահանջ է սահմանվում այն մասին, որ ծառերի հատման դեպքերում համապատասխան հողերի սեփականատերերը կպարտավորվեն ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝ կծառապատեն համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով, իսկ այս պահանջը սեփականատիրոջ կողմից չիրականացնելու դեպքում՝ որպես այլընտրանք, Կառավարության սահմանած չափով և կարգով սեփականատերը գումար է մուտքագրում տվյալ համայնքի բյուջե՝ համայնքի կողմից ծառապատելում իրականացնելու համար։

- Ծառահատումների բացասական հետևանքները մեղմելու նպատակով՝ յուրաքանչյուր հատված ծառի համար նույն տեսակի և քանակի, ինչպես նաև կրկնակի քանակով ծառապատման պահանջները, կապահովվեն քաղաքային բնակավայրերում ծառապատ տարածքների պահպանությունը և դրանց քանակի ավելացումը, ինչը կնպաստի բնակավայրերում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ազգաբնակչության առողջության բարելավմանը՝ ստեղծելով նրանց համար զբոսանքի և հանգստի համար հարմարավետ պայմաններ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica