close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է քննարկում

Արցախ

23 Սեպտեմբերի 2021, 23:34
 ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է քննարկում

Սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է քննարկում՝ Արցախում տիրող քաղաքական իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղիների մասին թեմայով:

Քննարկումը հրավիրվել է ՀՅԴ Ստեփանակերտի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ՝ կոմիտեության մի խումբ անդամների մասնակցությամբ: Քննարկման մասնակիցները կիսվել են իրենց մտահոգություններով, խոսել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների, դրանց հանգուցալուծման գործում ՀՅԴ դերակատարության մասին:

«Ապառաժ»-ի հետ զրույցում ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը կարևորել է ներքին և արտաքին հիմնական մարտահրավերների վերհանումը, դրանք ժողովրդին ներկայացնելը: Նրա խոսքով՝ պետք է կանխել Պաշտպանության բանակի կազմալուծումը, Արցախի ճանաչման ուղղությամբ ակտիվ աշխատանք տանել, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար արտոնյալ պայմաններ սահմանել:

Սերգեյ Շահվերդյանը անհրաժեշտ է համարել առկա, պրակտիկ խնդիրների գույքագրումը: «Լայնածավալ պայքար է սկսվել Արցախյան խորհրդանիշների դեմ, բնակչության շրջանում հուսահատություն է նկատվում անվտանգության հետ կապված խնդիրների և սոցիալական անարդարության պատճառով: Անհրաժեշտ է բոլոր խնդիրները վեր հանել և մեր հնարավորության սահմանում ներազդել իրադարձությունների վրա»,- ասել է Ս.Շահվերդյանը:

Քննարկման մասնակիցները կարևորել են բռնազավթված տարածքների բնակիչների համար բնակարանների կառուցման, տրամադրման հետ մեկտեղ, վառ պահել իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու հավատը: Նաև շեշտվել է Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր մակարդակներում կապերի հաստատման անհրաժեշտությունը:

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica