close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր լարվածություն Եկեղեցու և իշխանությունների միջև․ «Հրապարակ»

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2021, 22:58
 Նոր լարվածություն Եկեղեցու և իշխանությունների միջև․ «Հրապարակ»

Սեպտեմբերի 21-ին, Անկախության 30-ամյակի առիթով Հանրապետության հրապարակում կայացած տոնական համերգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի  բացակայության տարատեսակ վերաբերյալ Hraparak.am-ը  պարզաբանումների համար դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարողակարգային և արտաքին հարաբերություների բաժնի տնօրեն՝ Գերաշնորհ  Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին:

Վերջինը հայտնել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով ուշ ստացված հրավերից հետո փորձ է արվել կառավարության աշխատակազմից տեղեկանալ նախատեսված տոնական համերգի ծրագրի և արարողակարգային բնույթի այլ հարցերի մասին և այս պարագայում անգամ Մայր Աթոռի արարողակարգային ծառայության զանգերն ու հաղորդագրությունները մնացել են անպատասխան:

- Սրբազան հայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնական համերգին մասնակցելու հրավեր ստացել է, բայցևայնպես չի մասնակցել: Ի՞նչն է պատճառը:

- Նախ և առաջ կուզենք արձանագրել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որևէ միջոցառման կարող է մասնակցել՝ ելնելով տվյալ միջոցառման բնույթից, ծրագրային ուղղվածությունից և արարողակարգային կազմակերպվածությունից։

Իհարկե, Անկախության տոնը պետք է նշվեր, դրանում կասկած չկա, բայց անհրաժեշտ էր նշման եղանակներն ու ընդգրկումը համադրել նաև հանրային տրամադրությունների հետ։ Տեսանելի էր, թե ինչպիսի խիստ հուզականությամբ ընդունվեց այդ համերգի կազմակերպումը: Կազմակերպչական աշխատանքներն ուղեկցվեցին զոհված զինվորների ծնողների և հարազատների հայտարարություններով, հանրային քննարկումներով, ընդվզման ցույցերով և ցուցարարների ձերբակալություններով։ Նման անհամերաշխության պայմաններում, երբ նաև աղետալի պատերազմի տարելիցը չբոլորած՝ մեր ժողովուրդը գտնվում է սգի ու վշտի մեջ, անընկալելի էր տոնական համերգի՝ որպես գլխավոր միջոցառման իրողությունը, որ պիտի բաժանարար նոր սեպ խրեր առանց այն էլ վիրավոր ներհասարակական փոխհարաբերություններում։

Երկրորդ՝ աննախընթաց և առնվազն տարօրինակ է, որ իշխանությունների կողմից որևէ ձևով Եկեղեցին ներգրավված չի եղել Անկախության նշման միջոցառումների կազմակերպմանը: Մայր Աթոռին հասանելի չեն եղել անգամ տարրական տեղեկություններ: Նորին Սրբության անունով ուշ ստացված հրավերից հետո փորձ է արվել կառավարության աշխատակազմից տեղեկանալ նախատեսված տոնական համերգի ծրագրի և արարողակարգային բնույթի այլ հարցերի մասին և այս պարագայում անգամ Մայր Աթոռի արարողակարգային ծառայության զանգերն ու հաղորդագրությունները մնացել են անպատասխան: Այսուհանդերձ, Մայր Աթոռն առաքեց իր երկու ներկայացուցիչների։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica