close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սրա գմփոցը հոկտեմբերի 1-ից կլսվի. աշխատողը հայտնվել է ՊՇՌ-պատվաստում-տուգանք եռանկյան մեջ

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2021, 19:47
 Սրա գմփոցը հոկտեմբերի 1-ից կլսվի. աշխատողը հայտնվել է ՊՇՌ-պատվաստում-տուգանք եռանկյան մեջ

ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը անդրադարձել է թեստավորման պարտադրանքին, նշելով.

«Հիշու՞մ եք, որ ձեզ ասում էին, թե դու՛ք եք բարձրագույն իշխանությունը, դու՛ք եք կառավարության գործատուն, կառավարական շենքի դուռը ձե՛րն է, եթե կուզեք` ջարդե՛ք, քաղաքացին տուգանքի մատերյալ չի, ԱԺ այգին ձե՛րն է, պատրաստ էին հող դառնալ ձեր ոտքերի տակ, դու՛ք եք այն 3,0 մլն վարչապետներից մեկը և լիքը նման բաներ։
 
Հիշեցի՞ք։ Շատ լավ է։
 
Հոկտեմբերի 1-ից հերթական անգամ վերոնշյալ թեզերի փուչիկը պայթում է։ ՀՀ-ում, ըստ պաշտոնական տվյալների մոտ 655,0 հազար աշխատող կա, որոնց միջին աշխատավարձը կազմում է շուրջ 206,0 հազար դրամ (որից 22% եկամտային հարկ է հաշվարկվում)։ Այս մարդկանցից մի մասը պետական սեգմենտն են ներկայացնում, որոնց կոնկրետ հալածում են։ Այս մարդիկ` հատկապես հանրային ծառայողները, դեմ են առել նաև հանրային ծառայության մասին օրենքն ու կառավարության կողմից հաստատված հիվանդանությունների ցանկին վերաբերող որոշակի կարգավորումներ։ Այ սրա գմփոցը հոկտեմբերի 1-ից կլսվի։
 
Մասնավոր ընկերություններն ավելի վատ դրության մեջ են, նրանք ըստ էության ստիպված են խախտել աշխատանքային օրենսգիրքն ու աշխատանքային պայմանագրերով ամրագրված իրավահարաբերությունները։ Սա դեռ քիչ է, մի բան էլ տնօրենին ամբուլատորիայի աշխատակցի տեղ դրած ձրի աշխատացնելու են, փչացնելու են կոլեկտիվներում միջանձնային հարաբերությունները։ Ավելին, տնօրենին դարձնում են պարտադիր տուգանվող։
 
Աշխատողը հայտնվել է ՊՇՌ-պատվաստում-տուգանք եռանկյան մեջ, որն ունի երկու լուծում.
 
ա) չեղարկել այս հիմար պարտադրանքը,
 
բ) ՊՇՌ թեսթի ծախսերը պետությունը վերցնի իր վրա։
 
Ընդ որում այս խնդիրը չկա գործազուրկների համար, նրանց մասին ոչ ոք չի խոսում, իսկ այս հարցին դեռ կանդրադառնանք»։
 
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica