close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները խոսել են Աֆղանստանի դիմադրության առաջնորդի հետ

Աշխարհ

23 Սեպտեմբերի 2021, 18:07
 ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները խոսել են Աֆղանստանի դիմադրության առաջնորդի հետ

Սենատոր Լինդսի Գրեմը եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Ուոլթցը Հանրապետական կուսակցությունից խոսել են Աֆղանստանում դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդի հետ, տեղեկացնում է Politico թերթը։

«Մեծ պատիվ էր խոսել Ահմադ Մասուդի հետ, որը գլխավորում է Աֆղանստանի Ազգային դիմադրության ճակատը։ Մենք ուրախ էինք լսել, որ նա հավատարիմ է մնում «Թալիբանի» դաժանությանը դիմադրելուն եւ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը»,- ասվում է կոնգրեսականների հաղորդագրությունում։ Նրանց խոսքով՝ այդ զրույցից հետո նրանց համար պարզ է դարձել, որ թալիբները ժողովրդականություն չեն վայելում Աֆղանստանում։ Թե երբ է տեղի ունեցել խոսակցությունը՝ չի նշվում։

Ուոլթցը եւ Գրեմը կարծում են, որ «Թալիբանը» չպետք է ճանաչվի միջազգային հանրության եւ Միացյալ Նահանգների կողմից, քանի որ «թալիբների կառավարությունը եւ զինված ուժերը կազմված են «Ալ-Քաիդայից» եւ ահաբեկչական այլ խմբավորումներից։ Քաղաքական գործիչները հորդորել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմին չհամաձայնել ՄԱԿ-ում երկրի ներկայացուցչությունը նրանց փոխանցելու առաջարկներին։

Օգոստոսին այդ նույն քաղաքական գործիչները Բայդենին կոչ էին արել որպես Աֆղանստանի լեգիտիմ կառավարության ներկայացուցիչներ ճանաչել Ահմադ Մասուդին եւ փոխնախագահ Ամրուլա Սալեհին։

 
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica