close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնաթեստ հանձնելու ֆինանսական բեռը պետությունը պետք է վերցնի իր վրա. Արեգնազ Մանուկյան

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2021, 14:18
 Կորոնաթեստ հանձնելու ֆինանսական բեռը պետությունը պետք է վերցնի իր վրա. Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր խորհրդարանում, «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց, որ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնող մի շարք սահմանափակումների վերաբերյալ կան բազմաթիվ մտահոգություններ։

«Նախ ընդգծեմ, որ այս որոշումը մարդու իրավունքների առումով է խնդիրներ առաջացնում, քանի որ պատվաստելը պետք է լինի մարդու կամավոր և գիտակցված ընտրությունը, այլ ոչ թե այդ ծախսը թողնի աշխատակիցների վրա, որոնց մեծ մասը գտնվում է  սոցիալապես ծանր վիճակում։ Ի՞նչ երաշխիք կա, որ ՊՇՌ մեկ թեստը հանձնելուց հետո մինչև հաջորդի հանձնումը քաղաքացին չի կարող վարակակիր լինել։ Ստեղծված իրավիճակը կարող է նաև կոռուպցիոն ռիսկեր առաջացնել, քանի որ չի բացառվում, որ քաղաքացիներն ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար կարող են նախընտրել պատվաստվելու հակացուցում ունենալու հավաստող փաստաթուղթ ձեռք բերել անօրինական ճանապարհով։ Ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ ոչ թե դեմ եմ պատվաստումներին, այլ մատնանշում եմ այդ ուղղությամբ կառավարության կատարած թերի և անպատասխանատու աշխատանքը»,- նշեց Արեգնազ Մանուկյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև պետպատվերների հետ կապված խնդիրներին՝ ընդգծելով, որ շարունակում են քաղաքացիներից ահազանգեր ստանալ, որ պետպատվերների հերթագրումների հարցը դրվել է բժշկական կենտրոնների վրա։

«Քանի որ հիմնական բյուջեն սպառվել է, բժշկական կենտրոնները հիմնականում որոշում են, որ տվյալ քաղաքացու բուժումն անհետաձգելի չէ, և քաղաքացիներին գրանցում են ու տուն ուղարկում։ Նման քայլի բժշկական կենտրոնները ստիպված են գնում, քանի որ զրկված են ֆինանսավորումից, ինչը հետևանք է այն բանի, որ կառավարությունը ճիշտ չի կարողացել պլանավորել ֆինանսական միջոցները, իսկ հիմա էլ պարտավոր է միջոցներ գտնել այդ խնդիրը կարգավորելու համար։ Այսպիսով՝ մարդիկ զրկված են մինչև 2022 թվականը պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու հնարավորությունից»,- հավելեց նա։

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ վարակը որևէ մեկին կամ քննարկումների ու հարցերի սպառիչ պատասխանների չի սպասում, փոխարենը  տարածվում է և կյանքեր խլում։

«Բոլորս էլ ականատես ենք լինում, որ ոչ այդքան տարիքով, երիտասարդ մարդիկ շարունակում են հիվանդանալ ու մահանալ։ Այո, կառավարությունն ունի պատասխանատվություն՝ կիրառելով օրենքով սահմանված բոլոր միջոցառումները՝ պաշտպանելու իր քաղաքացիներին։ Մեր, իմ առաջին նպատակը և մոտիվը մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքն է»,- նշեց նա։

Առողջապահության նախարարը պետպատվերի խնդրին չանդրադարձավ՝ նշելով, որ այն այսօրվա օրակարգի հարց չէ, և առաջիկայում դրան անդրադառնալու առիթներ կլինեն։

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica