close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերջնանպատակը Ադրբեջանին պատժելն է․ Գ․ Ղուկասյանը՝ Կոնգրեսի ընդունած նախագծի մասին

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2021, 13:04
 Վերջնանպատակը Ադրբեջանին պատժելն է․ Գ․ Ղուկասյանը՝ Կոնգրեսի ընդունած նախագծի մասին

ՀՅԴ Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է, որպեսզի հայ ռազմագերիներին վերադարձնելու և Ադրբեջանի հանցագործությունների մասին զեկույց կազմելու պահանջով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած նախագիծը Սենատում ևս նույնությամբ ընդունվի, որպեսզի հակասություն չլինի և դա դառնա ԱՄՆ օրենսդիր իշխանության դիրքորոշումը, որը պետք է հաշվի առնի ԱՄՆ գործադիր իշխանությունը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Թոնի Կարդենասը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և այլ կոնգրեսականներ առաջարկել են 8 կետով լրացումներ կատարել ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտում։ Կոնգրեսի երկու պալատներում այդ ակտը քննարկվում է, և այդ ընթացքում անդրադարձ է կատարվում միջազգային ամենատարբեր հարցերին, որոնք ԱՄՆ ազգային-պաշտպանական և արտաքին քաղաքական առաջնահերթություններն են։

«Այս շրջանակում ՀՅԴ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ջանքերով Կոնգրեսի հայկական հարցերով խմբի մի շարք անդամներ՝ մեր ժողովրդի բարեկամներ, ներկայացրել էին թվով 8 փոփոխությունների առաջարկներ, որոնք վերաբերում էին Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին, նույնն է թե՝ մեր ժողովրդի, մեր պետության կողմից դիմագրավվող մարտահրավերներին։ Ի պատիվ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի, այդ օրինագիծն անցավ։ Սա Կոնգրեսի քաղաքական կամքն է, որը պետք է հաշվի առնի ԱՄՆ գործադիր իշխանությունը»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա նշեց, որ մենք այս հաջողությունը գրանցել ենք դեռևս Ներկայացուցիչների պալատում․ առաջիկայում Հայ Դատի հանձնախումբն աշխատելու է, որպեսզի Սենատում ևս քննարկումներ լինեն և բանաձևերը նույնությամբ ընդունվեն։

Օրենսդրական լրացումներից մեկը հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջն է։  

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նաև դիմում է ԱՄՆ գործադիր իշխանության համապատասխան մարմիններին՝ պաշտպանության դեպարտամենտին, արտաքին հարաբերությունների դեպարտամենտին, որպեսզի նրանք միասնական զեկույց ներկայացնեն Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործությունների՝ ֆոսֆորային զինատեսակների կիրառան, բռնությունների վերաբերյալ։

«Շատ կարևոր հանգամանք է․ զեկույց պետք է ներկայացվի այն մասով, թե արդյո՞ք ամերիկյան օրենսդրության խախտում չէ խաղաղ բնակչության նկատմամբ կիրառելը այն թուրքական դրոնները, որոնցում օգտագործվել են ամերիկյան տեխնոլոգիաներ։ Սա խախտում է։ Եվ եթե իրավական առումով արձանագրվի, որ տեղի է ունեցել ամերիկյան օրենսդրության խախտում՝ տեխնոլոգիաները օգտագործվել են այլ պետության կողմից խաղաղ բնակչության նկատմամբ, ապա սա հիմք է, որպեսզի գործընթաց սկսվի Թուրքիայի հետ ԱՄՆ ռազմական տեխնոլոգաների վաճառքը կաշկանդելու համար, ինչը նույնպես Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի կարևոր առաջնահերթություններից է»,-բացատրեց Գևորգ Ղուկասյանը։

Այս ամբողջ գործընթացը, որ սկսվել է պատերազմից հետո և մինչև հիմա շարունակվում է և դեռ երկար կշարունակվի, ասաց նա, պետք է դիտել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու շրջանակում։ Ադրբեջանը պիտի պատասխանատվություն կրի Արցախի բնակչության նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար, մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար, և այդ պատասխանատվությունը կարող է լինել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության դադարեցումը, պատժամիջոցների կիրառումը, հարաբերությունների հնարավորինս նվազեցումը և այլն։

Աննա Բալյան

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica