close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավարտվել է Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը․ 66-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2021, 12:53
 Ավարտվել է Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը․ 66-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 66-ամյա բնակչի կողմից հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 
 

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, 66-ամյա տղամարդը Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի տան հարակից այգում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարևանի հետ, որի ժամանակ փայտե ձողով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 66-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica