close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն ու Իսրայելը գաղտնի քննարկում են Իրանի դեմ արտակարգ իրավիճակների ծրագիրը. ԶԼՄ–ներ

Աշխարհ

23 Սեպտեմբերի 2021, 16:02
 ԱՄՆ-ն ու Իսրայելը գաղտնի քննարկում են Իրանի դեմ արտակարգ իրավիճակների ծրագիրը. ԶԼՄ–ներ

ԱՄՆ-ն ու Իսրայելը գաղտնի հանդիպել են անցած շաբաթ՝ քննարկելու գործողությունների ծրագիրը, եթե Վիեննայում իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունները չվերսկսվեն: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Axios պորտալը՝ վկայակոչելով Իսրայելում իր աղբյուրները:

Ըստ պարբերականի՝ ամերիկա-իսրայելական գաղտնի ռազմավարական աշխատանքային խումբն առաջին անգամ հանդիպել է Իսրայելի նոր կառավարության՝ իշխանության գալուց հետո: Հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Դրան մասնակցել են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը և նրա իսրայելցի գործընկեր Էյալ Խուլատան:

Կողմերն անհանգստություն են հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ բանակցությունները փակուղում են: Նրանք  նաև նշել են Իրանի միջուկային ակտիվության աճը: Իսրայելը շեշտել է «պլան Բ»-ին անցնելու անհրաժեշտությունը, որի մանրամասները չեն բացահայտվում: Միաժամանակ, վիրտուալ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը հայտարարել է, որ լրացուցիչ պատժամիջոցներ է մտցնելու Իրանի դեմ, եթե մոտ ապագայում բանակցությունները չվերսկսվեն:

Սպիտակ տան խոսնակը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի կառավարության հետ խորհրդակցություններ է անցկացնում իրանական խնդրին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Ավստրիայում ապրիլից բանակցություններ են ընթանում Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միջև՝ իրանական միջուկային համաձայնագիրը սկզբնական տեսքով վերականգնելու համար: Կողմերը քննարկում են Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը, միջուկային ոլորտում երկրի պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ԱՄՆ-ի վերադարձը JCPOA-ին: Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաև առանձին խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան պաշտոնյաների հետ՝ առանց Իրանի մասնակցության: Սկզբնական շրջանում պատվիրակությունները նախատեսում էին աշխատանքներն ավարտել մայիսի վերջին, ապա` հունիսի սկզբին:

Նշենք նաև, որ ՄԱԿ–ում իր ելույթում Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ–ը պատրաստ է վերադառնալ JCPOA-ին։

Ջերմաստիճանը կնվազի
20 Հոկտեմբերի 2021, 08:53 Ջերմաստիճանը կնվազի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica