close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Արցախ

23 Սեպտեմբերի 2021, 11:07
 ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ծրագրում են բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ներկայումս երեք համանախագահները ծրագրում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Եթե դա տեղի ունենա, լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևոր գործիք»,- ասել է Ռուդենկոն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica