close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը»․ «Փաստ»

Մամուլի տեսություն

23 Սեպտեմբերի 2021, 09:19
  Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանում ամենաքննարկվող թեկնածուներից մեկը, երևի թե, Տիգրան Արզաքանցյանն էր, որի տարբեր տեսահոլովակներ դառնում էին սոցցանցային բուռն արձագանքների առիթ: Պարզվում է՝ Արզաքանցյանը բավականին ակտիվ ու հայտնի օգտատեր է նաև Տիկ-Տոկ սոցիալական ցանցում, որն աշխարհում ունի 1 միլիարդից ավելի օգտատեր: Հայաստանի քաղաքական գործիչներն այս սոցիալական ցանցում բավականին պասիվ են:

Սակայն, ինչպես երևում է, Տիգրան Արզաքանցյանն այստեղ էլ է օրիգինալ: Նրա դիտումներն ու հավանումները ոչ միայն աննախադեպ են հայաստանյան քաղաքական դաշտի համար, այլև անգամ գերազանցում են շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր հայտնի «տիկտոկերների»։ Նրա հետևորդները 22000-ից ավելի են, իսկ հավանումները գերազանցում են 351000ը:

Իսկ ռեկորդը պատկանում է մեկ շաբաթ առաջ հրապարակված տեսանյութին, որը հավաքել է ավելի քան 275500 հավանում և Հայաստանի համար աննախադեպ քանակի համարվող՝ 4,6 միլիոն դիտում։ Իսկ տեսանյութում Արզաքանցյանը ցույց է տալիս, թե ինչպես է բացում 1941 թվականի արտադրության գինին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին
26 Հոկտեմբերի 2021, 10:59 Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica