close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կա՛մ պատվաստվիր, կա՛մ մեռիր սովից․ ի՞նչ է ուզում առողջապահության նախարարությունը

Առողջապահություն

22 Սեպտեմբերի 2021, 17:37
 Կա՛մ պատվաստվիր, կա՛մ մեռիր սովից․ ի՞նչ է ուզում առողջապահության նախարարությունը

Ստուգայցերը պատահական են, որեւէ մեկը տեղյակ չի, թե որ գործատուի մոտ պետք է լինի ստուգայցը: Բոլոր պահանջները ստուգվում են, որոնք ներառված են 17-Ն հրամանում, եւ որեւէ պահանջի խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի։ Ֆիզիկական անձանց դեպքում տուգանքը առաջին անգամ հայտնաբերման դեպքում 10-ից 20 հազար  դրամ է, իրավաբանական անձանց դեպքում՝ 40-ից 120 հազար,-ըստ Yerkir.am-ի, հայտարարել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը: 

Սա, նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանի խոսքով, պարտադիր պատվաստումը հակասահմանադրական միջոցառում է։

«Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ անձը պարտավոր չէ ենթարկվել առողջական ստուգումների, բժշկական զննությունների, եթե դրանց նկատմամբ ինքը կասկած ունի։ Հետեւաբար իրավաչափ չեն այդ հակասահմանադրական պահանջի վրա հիմնվող մյուս բոլոր նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում՝ նախարարի հրամանը։ Հայաստանի գործող սահմանադրության համաձայն՝ անձը պարտավոր չէ անել այն, ինչը սահմանված չէ օրենքով։ Այդ հրամանը նորմատիվ ենթաօրենսդրական ակտ է, չունի օրենքի ուժ, հետեւաբար չի կարող անձի վրա դրվել օրենքով չնախատեսված պարտականություն։ Մեխանիկորեն անօրինական են դառնում չթեստավորված աշխատողներին տուգանելու, նաեւ գործատուների նկատմամբ ֆինանսական սանկցիաներ կիրառելու հնարավորությունը»,-Yerkir.am-ին ասաց Գեւորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այս անօրինական քայլը ինչ-որ անհայտ ծրագիր է։ Եթե կլինեն աշխատանքից ազատելու դեպքեր, ոչ իրավաչափ գործողություններ, ասում է Պետրոսյանը, պատրաստ է իրավաբանական աջակցություն ցուցաբերել։

Երեւանի ավագանու նախկին անդամ, «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյանի խոսքով՝ օրենքի առաջ հավասար են բոլորը, եւ պատվաստումների պարտադրելուց առաջ նախ պետք է համալիր ու ճիշտ միջոցառումներ ձեռնարկվեն՝է վարակի տարածումը կանխելու համար։

«Մենք չպետք է միայն պատվաստենք ու ասենք վերջ, այլեւս վտանգը անցավ: Էստեղ համալիր միջոցառումներ են անհրաժեշտ՝ ամենօրյա ախտահանված փողոցներ, իրականում ախտահանված հանրային տրանսպորտ, հիգիենայի պայմանների պահպանում, առանց բացառության, կա'մ բոլորը պատվաստվում են, կա'մ չի պատվաստվում ոչ ոք: Իսկ եթե մենք այս ամենը չենք իրականացնում, ուրեմն պատվաստումն անարդյունավետ է եւ դառնում է իմաստազուրկ: Սրանից հետեւություն ենք անում, որ, սահմանափակելով աշխատող քաղաքացու իրավունքը, մենք խախտում ենք ՀՀ աշխատանքային օրենսգրքի միանգամից մի քանի կետեր եւ մեր քաղաքացիներին պարտադրում ենք գործազրկություն՝  հանրապետությունում առկա ծանր սոցիալական իրավիճակի ֆոնին: Սա աններելի է եւ անընդունելի: Հոկտեմբերի 1-ը երկարացրեցին մինչեւ նոյեմբերի 1: Սա հնարավորություն է աշխատելու մեր քաղաքացիների հետ, նրանց իրազեկելու իրենց իրավունքների մասին եւ նաեւ հուշելու, որ կարող են արձակուրդ վերցնել ու պայքարել՝ հանուն սեփական առողջության պահպանման եւ, միեւնույն ժամանակ, չկորցնելու աշխատանքը, որն այդքան կարեւոր է բոլորիս համար»,-Yerkir.am-ին ասաց Սոնա Աղեկյանը:

Ցավոք, մինչեւ այժմ էլ առողջապահության նախարարությունը մարդկանց ապակողմնորոշում է՝ իրավաբան ղեկավարի՝ գիտելիքներից աղքատ լինելու պատճառով։ Պարտադիր պատվաստվել չցանկացողները, ասում է նախարարությունը, կդառնան անգործ, պատվաստվողներին համերգի կամ թատրոնի տոմս կտան։ Կարճ ասած՝ պատվաստվիր կամ մեռիր սովից։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica