close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուշադիր դիտեք, նման բան միգուցե այլևս չտեսնեք. պետության ինքնասպանություն

Քաղաքական

21 Սեպտեմբերի 2021, 22:25
 Ուշադիր դիտեք,  նման բան միգուցե այլևս չտեսնեք. պետության ինքնասպանություն
Տեսեք թե ինչ «կիսատ» են Հայաստանի պետական հեղինակավոր մարդիկ/ինստիտուտները. նախագահ Արմեն Սարգսյանը միացավ Նիկոլի հրաժարականի պահանջին ու չհասնելով իր կոչի իրագործմանը՝ համակերպվեց։ Նույնը Կաթողիկասը, ԳՇ պետն ու մի քանի տասնյակ գեներալներ, քաղաքական և «около» քաղաքական դեմքեր։ Եթե դուք ձեր խոսքը չեք հարգում ու ասելով «Նիկոլը պիտի գնա» հարմարվում եք նրա մնալու հետ, ապա ի՞նչ իրավունք ունեք դուք ժողովրդից բողոքելու, կամ պահանջելու, որ Նիկոլը ամսի 21-ին համերգ չանի։
 
Այս ամենը եղավ նաև այն ֆոնին, որ հասարակության շատ լայն շերտեր չհասկանալով (կամ լավ էլ հասկանալով) եղելությունը քար լռություն էին պահպանում այս աղետից հետո։ Նայեք Հայաստանի ակադեմիական դաշտին, արվեստի ներկայացուցիչներին, սպորտսմեններին, զինվորականներին, IT սեկտորի աշխատակիցներին, որոնց համար Նիկոլը պիտի «нерукопожатный» լիներ։ Բայց նման բան չկա։ Թվարկվածներից շատերն դեռ մի բան էլ սատարում են Նիկոլին։
 
Կատարվածը աղետ է ու այն շարունակվում է (տես Էրդողանի շանտաժը Հայաստան պետության դեմն ուղղված), իսկ մենք քննարկում ենք ով առաջինը ասաց, որ «Նիկոլը պիտի գնա» կամ, որ «Նիկոլը սեպտեմբերի 21-ը չնշեր իրեն կասեին դավաճան, ուստի լավա անում, որ գունագեղա անում»:
 
Մենք հասել ենք մի կետի, երբ թուրքը մեզ ասում է, որ «պիտի միջանցք տրամադրեք», ռուսն էլ ի պատասխան ասում է «չի լինի նման բան», իսկ Նիկոլի մամուլի խոսնակն էլ ասում է, որ իրենք պատրաստ են շփումների թուրքերի հետ։
 
Ուշադիր դիտեք։ Նման բան միգուցե չեք տեսնի ապագայում ՝ պետության ինքնասպանություն։ Ու ինքնասպանություն «վերնախավի» փտախտի ակտիվ փուլում։
 
Պետություն ու սերունդ եք «մատաղ արել», հիմա եկել համերգից եք բողոքվում... Փաշինյանը պետք է դադարի լինել երկրի ղեկավարը, հանգուցալուծումը դա է. մնացած բոլորը դատարկախոսություն է: Իսկ եթե փոփոխությունները չեն գալիս ներսից, ապա դրանք պարտադրվելու են դրսից: Եվ մնալու է միայն լուռ հույս ունենալ, որ դրանք չեն պարտադրվի Թուրքիայից և Ադրբեջանից:
 
Բենիամին Մաթևոսյան
 
Քաղաքագետ


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica