close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ. Ժաննա Անդրեասյան

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2021, 12:48
 Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ. Ժաննա Անդրեասյան

Երեկ և այսօր կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին առարկայական գիտելիքի ստուգման օրեր. երեկ բնագիտական առարկաներն էին, այսօր՝ հայոց լեզուն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Արդեն իսկ ակնհայտ է, թե ինչ փոփոխությունների կարիք ունենք, որպեսզի այս գործիքը համալրի ուսուցչական քաղաքականության շարքը։ Ավելին, գործընթացը նախաձեռնված էր որպես փորձնական՝ հենց այդ հարցերին պատասխաններ գտնելու համար։ Առաջիկայում արդյունքները կամփոփենք, կվերլուծենք, քննարկումներ կունենանք մասնակից ուսուցիչների հետ՝ դիտարկումները հաշվի առնելու և հաջորդ տարիների ընթացքը պլանավորելու համար։

Նաև ուզում եմ նշել, որ այս ընթացքում հրաշալի ուսուցիչների եմ հանդիպել, որոնց տեսնելով մտածում եմ, որ մեր երեխաների համար բարեբախտություն է նման մարդկանց հետ շփվելը, նրանցից սովորելը։

Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ։ Այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում, նաև որպես ծնող և քաղաքացի։ Խոսքը, ընդ որում, այս պահին առարկայական գիտելիքի մասին չէ, այլ վարվելակերպի և վարքականոնի։ Շատ կարևոր է, որ ամենքս մեր տեղում անհանդուրժող լինենք այդ որակի վարվելակերպի հանդեպ»,- գրել է նա:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica