close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելը ոչինչ չի կարող նախաձեռնել Իրանի դեմ. Foreign Policy

Աշխարհ

20 Սեպտեմբերի 2021, 14:34
 Իսրայելը ոչինչ չի կարող նախաձեռնել Իրանի դեմ. Foreign Policy

Foreign Policy ամերիկյան հրատարակությունը վերլուծել է Իրանի և Իսրայելի միջև ռազմական առճակատման հավանականությունը:

Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը երկու անգամ հայտարարել է Իրանին ռազմական հարված հասցնելու պատրաստակամության մասին` կանխելու համար երկրի միջուկային ծրագրի զարգացումը: «Ես չեմ բացառում հավանականությունը, որ Իսրայելը ապագայում ստիպված կլինի գործնական քայլեր ձեռնարկել, որ կանխի Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելը»,- ասել էր նա արտասահմանյան պետությունների դեսպաններին և բանագնացներին:

Իսրայելի բանակի  շտաբի պետը նույնպես ասել էր, որ Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը իսրայելցիներին ստիպել է արագացնել իրենց օպերատիվ ծրագրերի իրականացումը: Ավիվ Կոխավին հավելել էր, որ ստեղծվել է հատուկ խումբ՝ Իսրայելի քաղաքական առաջնորդների հրամանով իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման պատրաստակամությունն ամրապնդելու համար:

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը նույնպես հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նույնիսկ առանձին միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ: Նա այս դատողությունն արել էր Օմանի ափերի մոտ իսրայելական նավթատարի վրա հարձակումից հետո, երբ Թել Ավիվը և նրա դաշնակիցները մեղադրեցին Իրանին՝ առանց որևէ ապացույցի:

Իսրայելը նախկինում համեմատաբար սահմանափակ գործողություններ է իրականացրել Իրանի դեմ, ինչպիսիք են Սիրիայում Իրանի դաշնակիցների վրա հարձակումները և միջուկային դիվերսիաները, և կարող է շարունակել դա անել ապագայում: Բայց որքանո՞վ կարելի է հավատալ, որ Թել Ավիվն իսկապես պատրաստ է հարձակվել Իրանի վրա միջուկային ծրագրի առաջընթացի պատճառով: Իսրայելը լավ գիտի, որ դա կարող է երկու կողմերին և նրանց դաշնակիցներին ներգրավել լայնածավալ պատերազմի մեջ: Իսրայելում որոշումներ կայացնողների նկատմամբ քաղաքական և ռազմական սահմանափակումները ցույց են տալիս, որ նման ռազմական առճակատումը շատ քիչ հավանական է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica