close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զոհերի հարազատները հրաժարվեցին գնալ կառավարություն՝ պնդելով, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումը պետք է չեղարկվի

Հասարակություն

17 Սեպտեմբերի 2021, 20:13
 Զոհերի հարազատները հրաժարվեցին գնալ կառավարություն՝ պնդելով, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումը պետք է չեղարկվի

Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառումը չեղարկելու նպատակով հավաքված տասնյակ քաղաքացիները, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ ծնողներն ու հարազատներն են, հրաժարվել են կառավարություն գնալու, խնդիրը քննարկելու եւ Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագրին ծանոթանալու՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգյանի ներկայացրած առաջարկից:

Զոհված զինծառայողների հարազատները պնդում ու պահանջում էին, որ Անկախության օրը նախատեսված համերգային միջոցառումը, որը պետք է Հանրապետության հրապարակում կայանա, չեղարկվի, քանի որ այժմ նման բնույթի միջոցառման անցկացումն անթույլատրելի է եւ անարգանք զոհերի հիշատակի հանդեպ: Նրանք պահանջում էին առնվազն հետաձգել նմանատիպ միջոցառումը եւ չանցկացնել այն մինչեւ նոյեմբերի 10-ը, որ գոնե զոհերի մահվան տարելիցը լրանա: Փոխարենն առաջարկում էին սեպտմբերի 21-ին մոմավառությամբ երթ կազմակերպել դեպի Եռաբլուր:

Վարչապետի օգնականը հայտնեց, որ միջոցառումը պարտադիր անցկացվելու է, քանի որ այս տարի ՀՀ անկախության 30-րդ՝ հոբելյանական տարեդարձն է, ուստի այն մեծ մասշտաբոն նշելու որոշում է կայացվել: Նա վստահեցրել է, որ նաեւ զոհվածների հարազատներն են հավանելու նախատեսված միջոցառումը:

Ջերմաստիճանը կնվազի
20 Հոկտեմբերի 2021, 08:53 Ջերմաստիճանը կնվազի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica