close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ առաջին ատյանի դատարանը մերժել է արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2021, 19:25
 ՀՀ առաջին ատյանի դատարանը մերժել է արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

ՀՀ առաջին ատյանի դատարանը մերժել է արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։

«Ինչպես հայտնի է, ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան», շուրջ մեկ շաբաթ առաջ Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ակնկալվում էր, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկող այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլեւ լայն շրջանակի այլ հարցեր։ Սակայն ՀՀ առաջին ատյանի դատարանն մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր։ Մենք պարտադրված ենք չեղարկել այցը։ Դատարանի կողմից մերժման որեւէ իրավական պատճառ չկար, քանի որ Նախագահ Քոչարյանն արդեն մի քանի անգամ մեկնել է Մոսկվա, եւ դատարանը որևէ խնդիր չի արձանագրել։ Ականատեսն ենք դատարանի վրա իշխանության հերթական ճնշման, ինչն ուղղված է «Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեության սահմանափակմանը։

Տեղի ունեցողը, գնահատում ենք որպես իշխանության նեղ անձնական քինախնդրության հերթական դրսեւորում եւ պետական մտածելակերպի կատարյալ բացակայության նոր ապացույց»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր էր ստացել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու Ռուսաստանի մայրաքաղաք եւ հանդիպումներ անցկացնելու՝ քաղաքական 2 միավորի գործընկերային հարաբերությունները զարգացնելու համար:

Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica