close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նորից հայախոս քաղաքական թուրքերի մասին

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2021, 17:21
 Նորից հայախոս քաղաքական թուրքերի մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանին` նշելով․
 
«• Նկատե՛ք, թե այս քաղաքական թուրքն ինչ նողկանքով է հակադարձում՝ «իսկ ի՞նչ քարտեզ լիներ, Տիգրան Մեծի քարտեզի՞ց»։ Փաստացի Տիգրան Մեծի պոպուլյար կերպարը հայության ուժի և հայության հաղթանակի նախապատմական մարմնավորումն է։ Տիգրան Մեծի մասին նման հեգնանքով կարող են խոսել միայն թուրքերը՝ էթնիկ և/կամ քաղաքական։
• Ի դեպ, այս կարճլիկ տեսանյութը սույն պերսոնայի կողմից ինքնախոստովանություն է, որ բանակցությունների սեղանին Հայաստանը ներկայացնող օկուպացիոն վարչակարգը միակողմանիորեն ընդունում է Ադրբեջանի թելադրանքները, այսինքն՝ ամեն օր նորանոր կապիտուլյացիաների է գնում»։
 
Հիշեցնենք, որ  այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ հարցին, որ եթե Ադրբեջանը 1991 թվականին չի ընդունել Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ լինելը, ապա ինչո՞ւ են այսօր ԽՍՀՄ քարտեզներով որոշվում սահմաները, նշել էր հետևյալը․
«Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի քարտեզից սկսե՞նք։ Ես շատ լավ հասկանում եմ՝ էդ հարցն ինչի համար է տրվել։ Եվ շատ լավ հասկանում եմ, որ հիմա մենք, երբ խոսում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, այդ ճշտումների մեջ կմտնեն նաև այդ հարցերը։ Այսինքն՝ մենք հիմա այդ փուլից դուրս ենք և ուզում ենք նախօրոք կանխորոշենք, թե ինչ ճանապարհ ենք անցնելու։ Իհարկե, մենք պետք է պահպանենք մեր շահերը, Ադրբեջանը փորձելու է պահպանել իր նպատակներն ու ցանկությունները։ Բայց դա տարիների ընթացք է լինելու, որը կարող է տևել տասնամյակներ։ Ինչ-որ սահման պետք է դնել, և այդ սահմանի շուրջ պետք է սկսենք խոսել, խոսելուց հետո մեր իրավունքները պետք է կարողանանք պաշտպանել»։
Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica