close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն կարձագանքեն սահմանների խնդրի վերաբերյալ առաջարկին

Աշխարհ

17 Սեպտեմբերի 2021, 12:17
 Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն կարձագանքեն սահմանների խնդրի վերաբերյալ առաջարկին

Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել  Երևանին ու Բաքվին և ակնկալում է արագ արձագանք: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշ հատվածներում: Իրավիճակի զարգացումը, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ, մեկ անգամ ևս հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի վաղաժամ մեկնարկի անհրաժեշտությունը` դրան հաջորդած ամբողջ երկայնքով սահմանագծմամբ: Այս խնդրի վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին, մենք ակնկալում ենք արագ արձագանք՝ հետագա ընթացք ձևավորելու համար», - ասել է նա:

Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը կշարունակի համատեղ ջանքերն Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար՝ 2020 թվականի նոյեմբերին և 2021 թվականի հունվարին եռակողմ համաձայնագրերի իրականացմանը համապատասխան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica