close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղահանված արցախցիների խնդիրները. նրանց 48,4 տոկոսը տեղափոխվել է Հայաստան. հետազոտություն

Հասարակություն

15 Սեպտեմբերի 2021, 11:31
 Տեղահանված արցախցիների խնդիրները. նրանց 48,4 տոկոսը տեղափոխվել է Հայաստան. հետազոտություն

Ինչ խնդիրներ ունեն տեղահանված ընտանիքները: Նրանց որ մասն է հաստատվել Արցախում, և որ մասն է այս պահին ապաստան գտել Հայաստանի Հանրապետությունում: Եկամտի ինչ աղբյուրներ ունեն նրանք, որոնք են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Արցախի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ Ազգային վիճակագրական ծառայությունն այս և բազմաթիվ այլ հարցերի շրջանակներում ուսումնասիրություն է իրականացրել: Արդեն ի մի են բերվել արդյունքները:

Արցախի ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանն ասում է, որ հետազոտվել է 986 տնային տնտեսություն, որից 408-ը՝ քաղաքային բնակավայրերից։ Հետազոտված տնային տնտեսությունների 51,6 տոկոսը մնացել է Արցախում, 48,4 տոկոսը տեղափոխվել է ՀՀ, գլխավորապես վերաբնակեցվել են քաղաքային բնակավայրերում։

Ներկայացված տվյալներով, հարցված տնային տնտեսությունները 15,7 միլիարդ դրամի չափով կորցրած առանձնատներ ու բնակարաններ ունեն,  5 միլիարդ դրամի չափով՝  կահույք, 1,9 միլիարդ դրամի չափով՝ տնտեսական նշանուկության օբյեկտներ, 1,6 միլիարդ դրամի չափով՝ հողակտորներ, 1,3 միլիարդ դրամի չափով՝ մարդատար մեքենաներ։

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica