close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անբարոյականության շքերթը շարունակվում և խփում է նոր ռեկորդներ․ Ավետիք Իշխանյան

Հասարակություն

14 Սեպտեմբերի 2021, 20:56
 Անբարոյականության շքերթը շարունակվում և խփում է նոր ռեկորդներ․ Ավետիք Իշխանյան

Այս վերջին երեք տարիների ընթացքում, թվում էր թե այլևս ոչնչի վրա չի կարելի զարմանալ։ Բայց անբարոյականության շքերթը շարունակվում և խփում է նոր ռեկորդներ, ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ 

«ԱԺ նախագահը մեր գերիների տառապանքի փաստերը համարում է «հնարված տեսարաններ», ՔՊ-ական, Աբաջյանի պապիկ կեղծած խաբեբան, Հայաստանի տարածքները համարում է ադրբեջանական։

Եվ այս ամենը մենք հանդուրժում ենք։ Այո՛, հանդուրժում ենք, հատուկենտ զայրացած գրառումներն ու ելույթները ոչինչ են, չկա համաժողովրդական ընդվզում։ Եվ ուրեմն, նրանք «ճիշտ» են, քանի որ մենք կորցրել ենք մեր և ազգային, և մարդկային արժանապատվությունը։

Երիցս ճիշտ է մեր թշնամի երկրի նախագահը։ Ո՞ր երկիրը չէր նվաստացնի և նվաճի իրեն թշնամի պետությունը, որի ղեկավարներն իր դաշնակիցներն են, իսկ ժողովուրդը հպատակ՝ իր ողորմելի իշխանությանը։ Այդ նույն ժողովուրդը, որը չընդվզեց հայրենիքի կորստից հետո, հավանություն տվեց ստին ու կեղծիքին, մասնակից լինելով անբարոյականության շքերթին», - գրել է նա։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica