close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանգիստ թողեք մեծերին․ ո՞վ էր Ջիվանու «Քանքարավոր ընկերը»

Մշակույթ

14 Սեպտեմբերի 2021, 11:16
 Հանգիստ թողեք մեծերին․ ո՞վ էր Ջիվանու «Քանքարավոր ընկերը»

 

Խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չէ…

 

Աշուղ Ջիվանի (Սերոբ Լևոնյան 1846-1909թթ.)։ Տարիներ շարունակ լսել եմ, որ այս երգը Ջիվանին գրել է՝ նկատի ունենալով Ավետիք Իսահակյանին։ Ի դեպ, Իսահակյանը ծնվել է 1875թ., այսինքն՝ 29 տարով փոքր է Ջիվանուց։

Հիմա գրում եմ, որովհետև վերջերս հեռուստաէկրանից լսեցի ևս մի ռաբիս, անհեթեթ պատմություն՝ երգի վերաբերյալ։ Չեն հանգստանում։ Լա՜վ, ժողովուրդ, ինչո՞ւ չեք խոսում Մեծ աշուղի բազմաթիվ այլ երգերի մասին՝ նվիրված ընկերոջն ու ընկերությանը։ Օրինակ, ձեզ հեչ չի հետաքրքրո՞ւմ, թե ով էր աշուղ Ջիվանու «Բարի գեղեցիկ, առաքինի ընկերը» կամ ով էր «Լայն օրերուն ուրախացող, կեղծ ընկերը» կամ թե աշուղի ձախորդության վրա խնդացող ընկերը։ Դե իհարկե, հետաքրքիր չէ։ Ի՞նչ եք ուզում՝ նսեմացնել Իսահակյանին, մեծարել Ջիվանո՞ւն, թե՞ հակառակը։ Ձեզ չի՛ հետաքրքրում երգը, ձեզ հետաքրքրում է սենսացիան, բամբասանքը։ Այդպես եղել է միշտ՝ երեկ, այսօր, կլինի նաև վաղը։ Երրորդական, չորրորդական նշանակություն ունեցող իրադարձությունները բերում են առաջին պլան, իսկ կարևորը, խորքայինը , ճշմարիտը՝ մնում են պատմության, փոշու ծածկույթի տակ։ Դուք պատմություն չեք կերտում։ Պատմությունը անցնում է ձեր կողքով, վրայով, որտեղով ասես, մինչդեռ դուք անհաղորդ եք, կտրված իրականությունից։ Անհրաժեշտաբար մի քիչ շեղվեցինք։

Այսպես ուրեմն, «Քանքարավոր ընկեր» երգը գրվել է 1902 թ. (Թ. Պողոսյան, «Անհայտ երգեր», 2009թ.), Թիֆլիսում։ Սկսած 1885 թ-ից մինչև մահը՝ Ջիվանին ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Այստեղ էր նաև մեր մյուս մեծ հայը՝ «Մշակ»-ի խմբագրապետը՝ Գր.Արծրունին, ով, իմիջիայլոց, Ջիվանու տարեկիցն է (1845թ.)։ Կարող եմ չէ՞ ենթադրություններ անել։ Այո՛, 1908 թ. Իսահակյանը հանդիպել է Ջիվանուն՝ Թիֆլիսում (Գ.Լևոնյան, հուշեր 1959թ., Երևան)։ Խոսել են Ձախորդ օրերի մասին, Իսահակյանը նույնիսկ առաջարկել է «կանոնը բնական»-ը փոխել «օրենքը բնական»-ի։

Ջիվանին վախճանվել է 1909թ. փետրվարի 24-ին։ Այդ օրերին «Դաշնակցության գործով» Մետեխի բանտում գտնվող Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, երբ հուղարկավորության թափորն անցնում էր Մետեխի բանտի մոտով, վանդակապատ պատուհանից թաշկինակները թափահարելով, վերջին հրաժեշտն են տվել Մեծ աշուղին (Վիքիպեդիա, «Ազատ հանրագիտարան»)։ 

Ջիվանու մասին ակնածանքով են խոսել, գրել այնպիսի մտավորականներ, ինչպիսիք են Ռ. Պատկանյանը, Կոմիտասը, Հ. Հովհաննիսյանը, Ա .Բրուտյանը, Հովհ. Թումանյանը, Ավ.  Իսահակյանը։

... Եվ սա է կարևորը. Կարևորը Ջիվանու թողած անգնահատելի, ահռելի գրական  ժառանգությունն է՝ 1000 երգից ավելի, որի վերաբերյալ Մեծ հայը համեստորեն ասում է. «Իմ թողած  հետքս վաղանցուկ, ծաղկի պես թույլ ու  տկար»։ Կարևորը հայ աշուղի մտածումներն են՝ հույզերը, ապրումներն ու կանխատեսումները...

Իսկ դուք, խնդրում եմ, հանգիստ թողեք մեծերին և գնացեք նոր  հիսուսներ որոնելու...

 

ՍԱՀԱԿ  ՍԱՀԱԿՅԱՆ 

 11.09.2021թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica