close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ անկախության տոնը՝ առանց թուրքահպատակ իշխանության․ Գևորգ Գևորգյան

Քաղաքական

9 Սեպտեմբերի 2021, 13:45
 ՀՀ անկախության տոնը՝ առանց թուրքահպատակ իշխանության․ Գևորգ Գևորգյան
Հայաստանի Հանրապետության անկախության տոնը՝ առանց թուրքահպատակ իշխանության․  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է  արել  ռազմական, հասարակական  գործիչ, Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը:

 «Սա պետք է լինի այն ժողովրդի պահանջը, որի ազգային արժանապատվությունը մեռած չէ: Հայ գերիները անմարդկային տանջանքների, խոշտանգումների են ենթարկվում ադրբեջանական բանտերում, հազարավոր ընտանիքներ սգավոր են, հազարավոր ճակատագրեր խեղված, իսկ հայատյաց ասունը ոչ միայն ճաղերի հետևում չէ, այլև գունագեղ միջոցառման է հրավիրում մարդկանց, իսկ պաշտոնական անկարայից և բաքվից հնչող սպառնալիքներն էլ համարում է դրական ազդակներ։

Սա ծաղր է ուղղված հայ ժողովրդին:
 
Սա հավատարմության երդում է ուղղված իր թուրք գաղափարակիցներին, առ այն, որ՝ ձեր առջև բացելու եմ նաև Հայաստանի դարպասները, այնպես ինչպես Արցախինը:
 
Ավելին, նորից եմ կրկնում` պատրաստվում է կապիտուլյացիոն երկրորդ փաստաթղթի ստորագրմանը, որով հանձնվելու են Հայաստանի տարածքները։ Իսկ կարճ ժամանակ անց լինելու է այն, ինչ եղավ 1915-ին, որովհետև Հայկական պետականության գոյությունը մեծագույն խոչընդոտ է Հարավային Կովկասը նվաճելու թուրքական ծրագրին: Սեպտեմբերի 21-ը պետք է լինի, ոչ թե մեռնող, այլ ապրել ցանկացող, արարող, սեփական հողին տեր կանգնող արժանապատիվ հայ մարդու պայքարի զանգը:
 
Սեպտեմբերի 21-ը պետք է լինի հակահայ այս իշխանության վերջը»,- գրել է նա:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica